Էլեկտրամոբիլների 2025 թվականի քվոտայի մասին լավ լուր ունենք. Պապոյան
Լուրեր |
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և տեղեկացրել, որ Էլեկտրամոբիլների 2025 թվականի քվոտայի մասին լավ լուր կա:
Նա, մասնավորապես, նշել է. «Էլեկտրամոբիլների 2025 թվականի քվոտայի համար, այսինքն այս տարվա քվոտայի համար այսպիսի մի լավ լուր ունենք։ Հիշում եք, որ այս տարվա քվոտան ավարտվեց դեռևս մարտ-ապրիլ ամիսներին, 5000 քվոտա կար ֆիզանձանց և իրավաբանական անձանց համար և 3000 դիլերների, և դիլերները, ըստ երևույթին, չեն կարողանա օգտվել իրենց քվոտայից մի քանի հարյուր հատի չափով։
Մենք այսպիսի որոշում ենք կայացրել. այն քանակը, որը կմնա դիլերների քվոտայից, դա մենք կվերաբաշխենք ֆիզիկական անձանց և իրավաբանական անձանց միջև, որոնք 5000 քվոտայից հետո ստիպված են եղել վճարել մաքսատուրք։
Ենթադրենք, մնաց 351 մեքենայի քվոտա, այդ պարագայում մենք այնտեղ ունենք այդ հերթականությունը, 5001-րդ, 5002-րդ, մինչև 5351-րդ մեքենան, որը մաքսազերծվել է և դրա համար մաքսատուրք է վճարվել, այդ մեքենաների մաքսատուրքը կվերադարձվի այն անձանց, ովքեր կատարել են մաքսատուրքի վճարումը, հա, այսպիսի կարևոր լուր»։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/23 15:29
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում ապրիլի 24-ին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
-
Մայքլ Ջեքսոնի պաշտամունքային ձեռնոցը աճուրդի է հանվել․ հայտնի է նախնական գինը
2026/04/23/ 15:51 -
«Դրուժբա» խողովակաշարով նավթի մատակարարումը վերսկսվել է Սլովակիա
2026/04/23/ 15:48 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում ապրիլի 24-ին
2026/04/23/ 15:29 -
Ինչ է սպասվում Կասկադին․ միլիարդների ներդրումներ․ 5 կարևոր լուր՝ Կառավարության նիստից
2026/04/23/ 15:17 -
ԱՄՆ-ը կոչ է անում իր քաղաքացիներին լքել Լիբանանը անվտանգության իրավիճակի ֆոնին
2026/04/23/ 13:55 -
Դրամա և բիզնես. Քլոե Քարդաշյանը նոր ռեալիթի շոու է թողարկում
2026/04/23/ 13:52 -
Երևանում կմեկնարկի Ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ․ ժամանակացույցն ու երթուղին
2026/04/23/ 13:49 -
Դիլիջանում լիմոնադի և ջրի արտադրամասի գործունեությունը կասեցվել է սանիտարական խախտումների պատճառով
2026/04/23/ 13:47 -
Հայաստանից կմեկնարկեն նոր ավիաուղղություններ․ որոնք են դրանք
2026/04/23/ 13:45 -
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
2026/04/23/ 13:42
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․