Հոկտեմբերի 27-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այդ օրը՝ ժամը 09:20-ի սահմաններում, ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ խոշոր չափի գողություն է տեղի ունեցել Դավիթ Բեկի փողոց թիվ 54/1 հասցեում գործող «Գրագսման» ՍՊԸ-ում:
Պարզվել է, որ ժամը 05:30-ից մինչև 09:00-ն ընկած ժամանակահատվածում կոտրել են նշված ՍՊԸ-ի աշխատասենյակներից մեկի դռան փականը, ապա մտել ներս և այնտեղ եղած 2 չհրկիզվող պահարանները բացել են և այնտեղից գողացել մոտ 14 միլիոն դրամ:
Դուրս գալիս կոտրել են նաև գույքը:
Դեպքի փաստով «անձնական ունեցվածքի գողություն» հատկանիշներով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:
ABNews
Երևանում գործող «Գրագսման» ՍՊԸ-ից գողացել են մոտ 14 միլիոն դրամ
Լուրեր | 2025/10/29 08:40

Դուրս գալիս կոտրել են նաև գույքը:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/09/04 20:20
Սեպտեմբերի 4-ի կարևոր լուրերը
1. ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկը վերագործարկվել է պլանային վերանորոգումից հետոՍեպտեմբերի 1-ին Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկը 153 օր տևած պլանային վերանորոգումից հետո միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին:Մանրամասներ. Իրականացվել է շուրջ 20 կարևոր միջոցառում՝ էներգաբլոկի հուսալիությունն ու անվտանգությունը բարձրացնելու նպատակով: Հզորությունն աստիճանաբար բարձրացվում է:2. Թրամփի հատուկ բ...

Լուրեր | 2026/09/04 19:19
Սեպտեմբերի 4-ի բիզնես լուրերը
ՏԵՂԱԿԱՆԱրևային ինքնավար էներգաարտադրողների մոտ հայտնաբերվել են խախտումներ․ վնասը՝ մոտ 2 մլրդ դրամ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ուսումնասիրությունների արդյունքում շուրջ երեք տասնյակ արևային ինքնավար էներգաարտադրողներից 16-ի մոտ արձանագրվել են առերևույթ խախտումներ։ 150-500 կՎ հզորությամբ որոշ սպառողների փաստացի հզորությունները 3-4 անգամ գերազանցել են թույլատրելի նորմաները։ՀԱԷԿ-ի թիվ 2 է...

Լուրեր | 2026/09/04 18:23
Ոսկերիչների փողոցը 2 օր փակ է լինելու
Սեպտեմբերի 5-ին և 6-ին՝ ժամը 09:00-ից մինչև 17:00-ն, հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, փակ է լինելու Ոսկերիչների փողոցը: Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանից։

Լուրեր | 2026/09/04 17:39
Աշխարհի առաջատար բուհերում կրթություն ստացած ՀՀ քաղաքացիները կարող են աշխատանքի անցնել ՆԳ նախարարությունում
ՀՀ ներքին գործերի նախարարությունը Կառավարության որոշմամբ սահմանված հնարավորության շրջանակում հրավիրում է աշխարհի լավագույն 50 բուհերում ուսումնառությունն ավարտած և Հայաստան վերադարձած երիտասարդներին՝ իրենց մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները ներդնելու ՆԳ նախարարությունում և ենթակա ծառայություններում։«Ձեր կրթությունն ու միջազգային փորձը կարող են նպաստել համակարգում իրականացվող բարեփոխումների...

