Փառք նաhատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը․ Նիկոլ Փաշինյան
Լուրեր |
Փառք նաhատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը․ Նիկոլ Փաշինյան
Փառք նահատակներին եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։
Այս մասին, հրապարակելով լուսանկար, գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ այօսր լրանում է 44-օրյա պատերազմի հինգերորդ տարելիցը։ Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան՝ ժամը 07:10-ի սահմաններում, Ադրբեջանը հարձակում սկսեց Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում։
Պատերազմի առաջին ժամերից կիրառվեցին ծանր հրետանի, անօդաչու թռչող սարքեր և ավիացիա։ Հայաստանում և Արցախում հայտարարվեց ռազմական դրություն:
Քառասունչորս օր շարունակ ընթանում էին ծանր մարտեր։ Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, երբ Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ ստորագրվեց եռակողմ հայտարարությունը, ռազմական գործողությունները դադարեցվեցին, իսկ Արցախում ռուս խաղաղապահ զորախումբ տեղակայվեց։ Ադրբեջանը 44-օրյա պատերազմի ժամանակ օկուպացրեց Հադրութը, Շուշին, Քաշաթաղը, Քարվաճառը։
Պատերազմի հետևանքով հայկական կողմը կորցրեց 3830 կյանք, որոնցից 3752-ը զինծառայողներ էին, 78-ը՝ քաղաքացիական անձինք։ Շարունակում է անհայտ մնալ 195 մարդու ճակատագիրը, այդ թվում՝ 175 զինծառայողի և 20 քաղաքացիականի։ Ադրբեջանի պաշտոնական տվյալներով՝ իրենք տվել են ավելի քան 2900 զոհ և ունեն 6 անհայտ կորած։
Սեպտեմբերի 27-ը դարձավ նորագույն պատմության ամենաողբերգական էջերից մեկի սկիզբը։
44-օրյա պատերազմից հետո ձևավորված ստատուս քվոն պահպանվեց մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը, երբ Ադրբեջանը հարձակում գործեց արդեն ավելի քան ինը ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի վրա։ Արցախի բնակչության հեռանալուց հետո Արցախը ամբողջությամբ անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․