Ղարաբաղից բռնի տեղահանված 4066 ընտանիք ստացել է բնակարանային աջակցության հավաստագիր
Լուրեր |
Ծրագիրը նախատեսում է բնակարանային աջակցության տրամադրում մի քանի ձևաչափով։
Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում 2026 թվականի հունվարի 8-ի դրությամբ հավաստագիր է ստացել 4066 ընտանիք։ Այդ ընտանիքներից 1768-ն արդեն իրացրել է տրամադրված հավաստագիրը։ Տվյալները ներկայացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
Ծրագիրը նախատեսում է բնակարանային աջակցության տրամադրում մի քանի ձևաչափով։ Մասնավորապես՝ շահառուները կարող են ընտրել բնակարանի ձեռքբերման կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի հավաստագիր, անհատական բնակելի տան ձեռքբերման կամ կառուցման հավաստագիր, ինչպես նաև գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն։
Ծրագրի շրջանակում աջակցությունը տրամադրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով՝ 3-ից 5 միլիոն դրամի չափով՝ կախված սահմանված չափորոշիչներից։
Շահառու կարող են հանդիսանալ այն ընտանիքները, որոնք տեղահանվել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո, ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, չունեն սեփական բնակարան և չեն հանդիսանում այլ բնակարանային պետական աջակցության ծրագրերի շահառու։
Ծրագրի նպատակն է ապահովել բնակարանային կայուն լուծումներ բռնի տեղահանված ընտանիքների համար։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Գյուլագարակի նախկին ղեկավարի խորհրդականի կողմից հափշտակված 8 հողամասը վերադարձվել է համայնքին
2026/04/23/ 10:25 -
Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդիրը շարունակում է մնալ լուրջ և մտահոգիչ․ ՄԻՊ
2026/04/23/ 10:21 -
Վառելիքի գների աճի պատճառով Lufthansa-ն 20 000 չվերթ կկրճատի
2026/04/23/ 10:18 -
Մի շարք հասցեներում լույս չի լինի
2026/04/23/ 10:10 -
ԱՄՆ-ը իրանական դրոշի ներքո նավարկող երեք տանկեր է առգրավել
2026/04/23/ 10:05 -
Սենատը հինգերորդ անգամ մերժել է Իրանի դեմ Թրամփի ռшզմական լիազորությունների սահմանափակումները
2026/04/23/ 10:03 -
Ապրիլի 22-ի կարևոր լուրերը
2026/04/22/ 20:20 -
Թիվ 60 երթուղու ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի հարազատների կողմից
2026/04/22/ 19:25 -
Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու
2026/04/22/ 19:24 -
ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն Իրանը․ ԱՄՆ Պետդեպարտամենտ
2026/04/22/ 19:21
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
«Դէկավվա Ֆոնդ» բարեգործական հիմանադրամ «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագիր