Գևորգյան հոգևոր ճեմարանը հայտարարում է ընդունելություն

Ճեմարան կարող են ընդունվել մինչև 22 տարեկան արական սեռի այն քաղաքացիները, որոնք ունեն միջնակարգ կամ ավելի բարձր կրթություն և հանդիսանում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակ։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը (Աստվածաբանական համալսարան) հայտարարել է 2026-2027 ուսումնական տարվա ընդունելություն։

Ճեմարան կարող են ընդունվել մինչև 22 տարեկան արական սեռի այն քաղաքացիները, որոնք ունեն միջնակարգ կամ ավելի բարձր կրթություն և հանդիսանում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակ։

Ընդունելությունը կիրականացվի մի շարք առարկաների քննությամբ՝ հայոց լեզու (գրավոր), հայ գրականություն (բանավոր) և հայոց պատմություն (բանավոր)։

Դիմորդները նաև ճանաչողական զրույց կունենան ճեմարանի տեսչության հետ, որի ընթացքում կգնահատվեն Սուրբ Գրքի և Հայ եկեղեցու պատմության իմացությունը, եկեղեցական փորձառությունը, ինքնաարտահայտման կարողությունը, ինչպես նաև երաժշտական և օտար լեզվի գիտելիքները։

Ընդունելության համար անհրաժեշտ է ներկայացնել մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ կրթության վկայական, երաշխավորագիր թեմակալ առաջնորդից, բժշկական տեղեկանք, մկրտության վկայական և այլ անհրաժեշտ փաստաթղթեր։

Դիմումներն ընդունվում են ապրիլի 29-ից մինչև օգոստոսի 20-ը՝ աշխատանքային օրերին, ժամը 10:00-15:00։

Հասցեն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Գևորգյան հոգևոր ճեմարան

հեռախոս՝ (+374 10) 517-321, (+374 10) 517-322

էլ. հասցե՝ [email protected]