Գերմանիայում քննարկվում է պահեստազորային ծառայության տարիքային շեմը մինչև 70 տարեկան բարձրացնելու հնարավորությունը։
Նախաձեռնությունը ներկայացրել է Պահեստազորայինների միության ղեկավար Բաստիան Էրնստը՝ առաջարկելով գործող 65 տարվա փոխարեն սահմանել 70 տարեկան շեմ։
Առաջարկի հիմնավորման մեջ նշվում է, որ ժամանակակից պայմաններում քաղաքացիները ավելի երկար են պահպանում ֆիզիկական և մասնագիտական կարողությունները։
Քննարկումը համընկնում է պաշտպանության ոլորտի երկարաժամկետ ծրագրերի հետ, որոնց համաձայն մինչև 2035 թվականը նախատեսվում է զինված ուժերի թվաքանակը հասցնել 260 հազարի, իսկ պահեստազորինը՝ շուրջ 200 հազարի։
Նախաձեռնությունը դիտարկվում է որպես միջոց՝ համալրելու մարդկային ռեսուրսները պաշտպանության համակարգում։

