Այսօրվանից բաշխման ցանցին միացման նոր դիմումների համար գործում են նվազեցված սակագներ․ ՀԷՑ

Ս.թ. ապրիլի 22-ի նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նախաձեռնությամբ, ընդունել է որոշում, համաձայն որի՝


  • նոր սպառման համակարգերի բաշխման ցանցին միացման վճարները նվազեցվում են մինչև 40%-ով
  • էլեկտրաէներգիայի հզորությունների ավելացման կամ նոր հզորությունների միացման վճարները՝ մինչև 55%-ով

Այս մասին հայտնում են ՀԷՑ-ից։

Հանձնաժողովի համապատասխան որոշմամբ՝ փոփոխություններն ուժի մեջ են մտնում այսօրվանից։


Կարևոր տեղեկություն քաղաքացիների համար

ՀԷՑ-ից հայտնում են․

  • 27.04.2026 թվականից հետո ներկայացված միացման հայտերի նկատմամբ կիրառվելու են միայն նոր սակագները
  • մինչև 27.04.2026 ներկայացված հայտերի դեպքում կգործեն նախկին սակագները, անկախ պայմանագրի ձևավորման ժամկետից

Փոփոխությունները՝ ըստ սպառողների տեսակների


Առանձնատներ և 0.22 կՎ առևտրային սպառողներ

10 կՎԱ հզորություն

Երևան

  • Գործող՝ 277,000 դրամ
  • Նոր՝ 166,000 դրամ

ՀՀ այլ տարածքներ

  • Գործող՝ 229,000 դրամ
  • Նոր՝ 124,000 դրամ

14 կՎԱ հզորություն

Երևան

  • Գործող՝ 300,000 դրամ
  • Նոր՝ 199,000 դրամ

ՀՀ այլ տարածքներ

  • Գործող՝ 234,000 դրամ
  • Նոր՝ 140,000 դրամ

Նվազեցում՝ միջինը 40%


Բազմաբնակարան շենքերի բնակարաններ և առևտրային սպառողներ (0.22 կՎ)

10 կՎԱ հզորություն

Երևան

  • Գործող՝ 672,000 դրամ
  • Նոր՝ 406,000 դրամ

ՀՀ այլ տարածքներ

  • Գործող՝ 448,000 դրամ
  • Նոր՝ 275,000 դրամ

14 կՎԱ հզորություն

Երևան

  • Գործող՝ 769,000 դրամ
  • Նոր՝ 424,000 դրամ

ՀՀ այլ տարածքներ

  • Գործող՝ 520,000 դրամ
  • Նոր՝ 318,000 դրամ

Նվազեցում՝ միջինը 41%


Բազմաբնակարան շենքերի 0.4 կՎ առևտրային սպառողներ

Երևան

  • Հաստատուն ծախս՝ 300,000 → 229,000 դրամ
  • Յուրաքանչյուր կՎԱ՝ 89,000 → 61,000 դրամ

ՀՀ այլ տարածքներ

  • Հաստատուն ծախս՝ 300,000 → 229,000 դրամ
  • Յուրաքանչյուր կՎԱ՝ 42,000 → 28,000 դրամ

Նվազեցում՝ միջինը 30%


0.4 կՎ առևտրային սպառողներ

Երևան

  • Հաստատուն ծախս՝ 300,000 → 229,000 դրամ
  • Յուրաքանչյուր կՎԱ՝ 46,000 → 16,000 դրամ

ՀՀ այլ տարածքներ

  • Հաստատուն ծախս՝ 300,000 → 229,000 դրամ
  • Յուրաքանչյուր կՎԱ՝ 20,000 → 9,000 դրամ

Նվազեցում՝ միջինը 55%


ՀԷՑ-ից նշում են, որ այս փոփոխությունները նպատակ ունեն խթանել նոր միացումները և նվազեցնել սպառողների ֆինանսական բեռը։