IDBank-ի և Իդրամի համատեղ այս նախաձեռնությունն իր գոյության առաջին իսկ օրերից բախվել է մի շարք մարտահրավերների՝ համավարակ, պատերազմ և այլն։ Սակայն դժվարությունները դարձել են նոր հնարավորություններ՝ օգնելու, աջակցելու, կրթելու, բուժելու, ստեղծելու և փոխելու կյանքեր։
Իր գոյության վեց տարիների ընթացքում «Մի դրամի ուժի» շնորհիվ կյանքի են կոչվել բազմաթիվ կարևոր ծրագրեր, որոնք ընդգրկված են 8 հիմնական ուղղություններում․
· Ֆինանսական գրագիտություն,
· Թվային գրագիտություն,
· Մարզերի զարգացում,
· ՓՄՁ-ների զարգացում,
· Բնապահպանություն,
· Ներառականություն,
· Աշխատակիցների իրավունքների պաշտպանություն,
· Սոցիալական աջակցություն։
Հաջողված համագործակցությունները շատ են, իսկ նպատակը՝ մեկը․ համախմբվել մեկ գաղափարի շուրջ և միասնական ուժերով անհնարինը դարձնել հնարավոր։
«Մի դրամի ուժը» շարունակում է իր գործունեությունը՝ դառնալով վստահության, միասնականության և պատասխանատվության կարևոր հարթակ։ Նախաձեռնության պատմության ամեն նոր փուլ սկսվել և սկսվում է նույն համոզմամբ՝ փոքր քայլերը ձևավորում են մեծ փոփոխություններ։
Ու քանի դեռ կա այդ հավատը, «Մի դրամի ուժի» պատմությունը շարունակվելու է, որովհետև ամեն ինչ սկսվում է մի դրամից։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
*գովազդ

