Ռուսաստանի կառավարությունը Max մեսենջերը ներառել է սմարթֆոնների և այլ սարքերի վրա նախապես տեղադրված ծրագրերի ցանկում։ Համապատասխան հրամանը ստորագրել է վարչապետ Միխայիլ Միշուստինը։
Max-ը նման ծրագրերի ցանկում կփոխարինի VK մեսենջերին։
Max-ի պարտադիր նախնական տեղադրումը կներդրվի 2025 թվականի սեպտեմբերի 1-ից։
Կառավարությունը նաև հայտարարել է, որ սեպտեմբերի 1-ից ռուսական RuStore հավելվածների խանութը պարտադիր նախնական տեղադրում կդառնա iOS և HyperOS օպերացիոն համակարգերով սարքերի վրա։ Նախկինում RuStore-ը նախնական տեղադրվել է Android և HarmonyOS օպերացիոն համակարգերով աշխատող սարքերի վրա։

