«Իմ անտառ Հայաստան» հասարակական կազմակերպության «Անտառային կենսաբազմազանություն․ իմերսիվ փորձառություն» ցուցադրությունն այցելուներին հնարավորություն է տալիս նորովի բացահայտելու անտառային էկոհամակարգը՝ վերևում և հողի տակ ընթացող բնական գործընթացներն ու դրանց փոխկապակցվածությունը։
Մուլտիմեդիա լուծումներով ներկայացված ցուցադրությունը ստեղծվել է անտառային ոլորտի մասնագետների և միջազգային համալսարանների գիտնականների մասնակցությամբ։
Բնապահպանական նախաձեռնություններին աջակցում է նաև Idram-ի և IDBank-ի «Մի դրամի ուժը» ծրագիրը, որի միջոցով յուրաքանչյուր վճարումից մեկ դրամ ուղղվում է սոցիալական, կրթական և համայնքային ծրագրերին։ Հուլիսին նախաձեռնության շահառուն «Իմ անտառ Հայաստան»-ն էր․ ծառատունկի և անտառների վերականգնման աշխատանքների համար հավաքագրվել է ավելի քան 5 միլիոն դրամ։
Ծրագրի շրջանակում Հայաստանի տարբեր մարզերում արդեն տնկվել է ավելի քան 52 հազար ծառ, իսկ «Իմ անտառ Հայաստան» կազմակերպությունը հիմնադրման օրվանից ի վեր վերականգնել և տնկել է ավելի քան 3,2 միլիոն ծառ՝ ընդգրկելով շուրջ 980 հեկտար տարածք։
*գովազդ


