Հուլիսի 1-ից հնարավոր կլինի մոբայլ բանկինգով արգելափակել առցանց վարկի ձևակերպումը․ մանրամասներ
Լուրեր |
Ապաարգելափակումը կիրականացվի բացառապես սպառողի նույնականացումից և ինքնության ստուգումից հետո։
Հուլիսի 1-ից սպառողները հնարավորություն կունենան իրենց նախաձեռնությամբ մեկ հպումով արգելափակելու առցանց եղանակով իրականացվող ֆինանսական գործառնությունները՝ մոբայլ բանկինգով կամ ֆինանսական կազմակերպության կայքով։ Այս մասին հայտնում են ՀՀ Կենտրոնական բանկից։
Նոր գործիքի միջոցով հնարավոր կլինի, օրինակ, արգելափակել՝
-
առցանց վարկի ձևակերպումը,
-
ավանդից կամ խնայողական հաշվից առցանց ելքագրումները,
-
այլ առցանց ֆինանսական գործառնություններ։
Ապաարգելափակումը կիրականացվի բացառապես սպառողի նույնականացումից և ինքնության ստուգումից հետո։
Կենտրոնական բանկի հաղորդմամբ՝ գործիքը հնարավորություն կտա սպառողներին ավելի արդյունավետ կառավարել իրենց անունից իրականացվող ֆինանսական գործառնությունները և բարձրացնել պաշտպանվածությունը զեղծարարության դեպքերից։
Կարգավորման մանրամասները սահմանված են «Սպառողի կողմից ֆինանսական ծառայությունների ինքնասահմանափակման գործիքների ներդրման նվազագույն պահանջները» Կանոնակարգ 8/09-ում։
Հուլիսի 1-ից հետո գործիքի առկայությունը պարտադիր կլինի՝
-
բանկերի,
-
օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի,
-
վարկային կազմակերպությունների,
-
դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների համար,
եթե դրանք ֆինանսական ծառայություններ են մատուցում հեռավար եղանակով։
Կենտրոնական բանկը խոստացել է լրացուցիչ տեղեկացնել սպառողներին գործիքի կիրառման կարգի և հնարավորությունների վերաբերյալ մինչև դրա գործարկումը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Էներգետիկայի միջազգային գործակալությունը կարող է ռեկորդային ծավալի նավթ հանել ռազմավարական պահուստներից
2026/03/11/ 12:23 -
ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը հրավիրվել է դիտորդական առաքելություն իրականացնելու ՀՀ ընտրություններին
2026/03/11/ 12:17 -
Թեյլոր Սվիֆթի կարողությունը հասել է 2 մլրդ դոլարի
2026/03/11/ 12:14 -
ԵՄ-ն կշարունակի Ուկրաինայի ֆինանսավորումը նույնիսկ վետոյի դեպքում․ Politico
2026/03/11/ 12:09 -
Երևանի օդի ջերմաստիճանի առանձնահատկությունները 2026թ. փետրվար-մարտին․ հետաքրքիր պատկեր
2026/03/11/ 12:07 -
2018-2025 թվականներին պետությանը վերադարձվել է շուրջ 291.7 մլրդ դրամի գույք և միջոցներ
2026/03/11/ 11:51 -
Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվում վերջին 3 օրվա ընթացքում ռուսական ցորենի 2-րդ խմբաքանակը
2026/03/11/ 11:49 -
Իրանում պատերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի
2026/03/11/ 11:47 -
Այսօր Միջինք է․ Մեծ պահքի ճանապարհի հոգևոր կանգառը
2026/03/11/ 11:35 -
Ինչու՞ են Երևանում ծառեր հատվում․ քաղաքապետարանը ներկայացրել է պարզաբանում
2026/03/11/ 11:28
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 10, 2026 Թ․
30 տարի հայկական երազանքի ճանապարհով․ Ինեկոբանկը նշում է հոբելյանական տարեդարձը
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 9, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 9, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 8, 2026 Թ.