2026-ի հունվարի 1-ից ալկոհոլի և ծխախոտի շարժի մասին տեղեկատվությունը կարտացոլվի հաշվարկային փաստաթղթերում
Լուրեր |
Կառավարությունում քննարկվեց ինվոյսներում կամ հաշվարկային փաստաթղթերում QR-ների կամ նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկատվության արտացոլման մասին որոշման նախագիծը:
Կառավարությունում քննարկվեց ինվոյսներում կամ հաշվարկային փաստաթղթերում QR-ների կամ նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկատվության արտացոլման մասին որոշման նախագիծը, որը ենթադրում է, որ ցանկացած տնտեսվարող, երբ հաշիվ է դուրս գրում մեկ այլ կազմակերպության, այդ շարժի ընթացքում տեղեկատվության փոխանցում է ենթադրվում, որը հնարավորություն կտա ՊԵԿ-ին հետևել այդ ապրանքների ընթացքին:
Խոսքը հատկապես վերաբերում է երկու ապրանքախմբերին՝ ալկոհոլին և ծխախոտին: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ սեպտեմբերի 4-ի նիստին ներկայացրեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը:
«2026-ի հունվարի 1-ից այս որոշումով առաջարկվում է, որպեսզի հաստատենք, որ տնտեսվարողներն այդ տեղեկատվությունն արտացոլեն հաշվարկային փաստաթղթերում:
Ինչո՞ւ այս երկու խմբերը. որովհետև դրանց մասով հսկիչ նշանների համակարգի գործարկումը սկսել է 2023 թվականից, այդտեղ երևի թե այդ համակարգն ավելի կայացած է, իրենք ավելի պատրաստ են, նաև իրենց հոսքագծերն ավելի հարմարեցված են, արտադրական հնարավորություններն ավելի հարմարեցված են, և փաստացի փորձում ենք այդ համակարգը կայացնել այս երկու խումբ ապրանքների համար՝ հետագայում տարածելով մյուս ապրանքների վրա»,- ասաց նա:
ՊԵԿ նախագահը նաև պարզաբանեց, թե ինչ տարբերակով է տեղի ունենալու տեղեկատվության փոխանցումը: Ըստ նրա՝ հաշվարկային փաստաթղթի դուրս գրման ժամանակ երկու փաստաթուղթ կա, առաջինը ինվոյսինգովն է, հսկիչ նշանները հաշվարկային փաստաթղթին կցելու միջոցովը, իսկ երկրորդ տարբերակը բջջային տարբերակն է, երբ հսկիչ նշանները սկանավորվում են և կցվում փաստաթղթերին:
Ըստ ՊԵԿ նախագահի՝ ծրագրային ապահովումը պատրաստ է, թեստավորման փուլում է, և մինչև հունվարի 1-ը տնտեսվորղները կկարողանան օգտագործել և հարմարվել նոր համակարգին: Հունվարի 1-ից այս երկու ապրանքախմբերի համար համակարգն ամբողջությամն կգործարկվի:
Սա հնարավորություն կտա, ըստ ՊԵԿ նախագահի, ապրանքի շարժը տեսնել, այն է՝ արտադրողի՞, ներմուծողի՞, մատակարարողի՞, գնորդի՞ մոտ է, թե՞ այլ շղթաներում:
«Այստեղ մի կարևոր կարգավորում էլ ենք անում, որովհետև կլինեն դեպքեր, որ երբ, օրինակ, հաշվարկային փաստաթուղթը դուրս է գրվում և գնում է ինչ-որ կազմակերպություն, այդ կազմակերպությունը կարող է այդ ապրանքն օգտագործել սեփական կարիքների համար: Դրա ծրագրային ապահովումն էլ ունենք. ընդունողը կարող է նշել, որ այդ ապրանքը վերջնական սպառման համար է, այսինքն՝ իր մոտ է այդ ապրանքի վերջնական սպառումը լինելու»,- ասաց նա:
Ըստ Հակոբյանի՝ ՊԵԿ-ը հաճախ չի տեսնում՝ ապրանքը որ շղթայում է սպառվել: Ալկոհոլը, օրինակ, ռեստորաններում, բառերում մաս-մաս են վաճառում, սուպերմարկետում պանիրը մաս-մաս է վաճառվում, և խնդիր կա, որ այդ փուլերում ևս ՊԵԿ-ը տեղեկատվություն ստանա, և տեղեկատվություն ստանալու ճանապարհը բջջային հավելվածն է: Ըստ այդմ՝ մինչև ապրանքն օգտագործելը թույլ կտրվի սուբյեկտին բջջային հավելվածի միջոցով որոշել՝ որ փուլում է ապրանքը սկանավորվելու և ուղարկվելու ՊԵԿ:
Մյուս փոփոխությունն այն է, որ սեպտեմբերի մեկից օրենքն ուժի մեջ մտավ, որով մեղմվել են տուգանքները, մասնավորապես՝ նախկինում տուգանքը ՊԵԿ-ին տեղեկատվություն չփոխանցելը նույնականացման միջոցների մասին հավասարեցված էր ՀԴՄ տուգանքների չափին, որը, ըստ ՊԵԿ նախագահի, մեծ էր:
«Այս ընթացքում բազմաթիվ բողոքներ ենք ունեցել այդ մասով և ընդառաջ ենք գնացել բողոքներին: Օրենքն ընդունված է, և հիմա կարիք կա Կառավարության միջոցով օրենքը հանելու, որպեսզի կարողանանք իրավական համակարգերով տուգանքների համակարգը գործարկված ունենալ»,- ասաց նա:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․