Ֆրանսիական ներկայությունը Հայաստանում ընդլայնվում է. ԱԺ-ն վավերացնում է նոր արձանագրություն

Բարեփոխման հիմնական նպատակն է համաձայնագրի արտոնյալ դրույթները տարածել նաև «Էքսպերտիզ Ֆրանս» (Expertise France) կազմակերպության վրա։

Մայիսի 6-ի ԱԺ հերթական նիստում էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) գործունեությանն առնչվող 2018թ. համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը։

Բարեփոխման հիմնական նպատակն է համաձայնագրի արտոնյալ դրույթները տարածել նաև «Էքսպերտիզ Ֆրանս» (Expertise France) կազմակերպության վրա, որը հանդիսանում է ԶՖԳ խմբի անդամ։ Ըստ նախարարի՝ սա թույլ կտա զգալիորեն ընդլայնել Ֆրանսիայի կողմից տրամադրվող ֆինանսական և, հատկապես, տեխնիկական օժանդակության ծավալները։ Օրենքի նախագիծն արդեն ստացել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը։