Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության, ԱԴԾ-ի և ՆԳՆ աշխատակիցները ձերբակալել են Ֆրանսիայի քաղաքացու, որը Սեն Ռեմի պետական թանգարանից գողացած ոսկե մետաղադրամների հավաքածուն վաճառել է Մոսկվայում։
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ գողացված հավաքածուի արժեքը գերազանցում է 53 միլիոն ռուբլին։
Իրավապահների տվյալներով՝ 29-ամյա Անտոնի Կաստելեյնը աշխատել է թանգարանում և, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, գաղտնի դուրս է բերել մի շարք ցուցանմուշներ։
Գողացված նմուշների թվում եղել են Հռոմեական կայսրության և Նապոլեոն III-ի ժամանակաշրջանի ոսկե մետաղադրամներ։
Քննությամբ պարզվել է, որ նա 2023-2024 թվականներին մի քանի անգամ այցելել է Մոսկվա՝ գողացված արժեքները վաճառելու նպատակով։
Մաքսային հսկողությունը շրջանցելու համար տղամարդը մետաղադրամները թաքցրել է դրամապանակի մանրադրամի բաժնում՝ խառնելով դրանք եվրոցենտների հետ։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ մշակութային արժեքների խոշոր չափերով մաքսանենգության հոդվածով։ Նշված հոդվածը նախատեսում է մինչև հինգ տարվա ազատազրկում կամ մինչև 1 միլիոն ռուբլու տուգանք։
Քննությունը շարունակվում է։

