Ֆրանսիայում մեկնարկում է 24 երկրի մասնակցությամբ խոշորամասշտաբ զորավարժություն
Լուրեր |
Զորավարժությունների ընթացքում նախատեսվում է օգտագործել 25 ռազմածովային միավոր:
Ֆրանսիան փետրվարի 8-ին կմեկնարկի «Orion 26» ռազմավարական զորավարժությունները, որոնք նախատեսված են տևել շուրջ երեք ամիս և համարվում են վերջին տարիների ամենաընդգրկուն ռազմական մանևրներից մեկը։
BFMTV-ի հաղորդմամբ՝ զորավարժություններին կմասնակցեն 12,500 ֆրանսիացի զինծառայողներ, ինչպես նաև զինվորական ստորաբաժանումներ 24 այլ երկրներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Կանադայից և Արաբական Միացյալ Էմիրություններից։
Զորավարժությունների ընթացքում նախատեսվում է օգտագործել 25 ռազմածովային միավոր, այդ թվում՝ «Շարլ դը Գոլ» ավիակիրը, շուրջ 140 մարտական ավիացիոն միջոց և մոտ 1,200 անօդաչու թռչող սարք։
«Orion 26»-ի սցենարը հիմնված է հորինված Արլանդիա պետության պաշտպանության վրա՝ արտաքին ագրեսիայի պայմաններում։ Սցենարը ներառում է ժամանակակից ռազմական գործողությունների տարբեր բաղադրիչներ՝ հիբրիդային սպառնալիքներից մինչև բարձր ինտենսիվության լայնածավալ բախումներ։
Զորավարժությունների նպատակն է ստուգել բազմազգ ուժերի փոխգործակցությունը, հրամանատարական համակարգերի արդյունավետությունը և ժամանակակից պատերազմի պայմաններում զինված ուժերի գործողությունների համակարգումը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/02 22:00
Մարտի 2-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/03/02 19:19
Մարտի 2-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Մարտի 2-ի բիզնես լուրերը
2026/03/02/ 22:00 -
Մարտի 2-ի կարևոր լուրերը
2026/03/02/ 19:19 -
Քո Crypto հաշիվը՝ արդեն EvocaTOUCH-ում
2026/03/02/ 18:40 -
Մեղրիին է վերադարձվել 3.15 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք
2026/03/02/ 18:09 -
Աբու Դաբիի եռակողմ հանդիպումը չի չեղարկվում. Զելենսկի
2026/03/02/ 18:07 -
Միայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է որոշում Իրանի դեմ ռшզմական գործողությունը դադարեցնելու պայմանները. Հեգսեթ
2026/03/02/ 18:06 -
Փոփոխություններ՝ ավարտական քննությունների և փոխադրման կարգում
2026/03/02/ 18:03 -
Թիմում վստահության մթնոլորտ ստեղծելու 7 արդյունավետ տարբերակ
2026/03/02/ 17:39 -
«Արթիկ» ՔԿՀ-ում կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով արգելված իրերի փոխանցումը
2026/03/02/ 17:15 -
Ձեռք կբերվի մետրոյի 48 նոր վագոն
2026/03/02/ 17:14
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 2, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 2, 2026 Թ․
TOON EXPO. նախապատրաստական փուլ
AI NEWS | Ռոբոտները արդեն աշխատում են․ ի՞նչ է փոխվում շուկայում
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 1, 2026 Թ.