Անտառների պահպանումը ծախս չէ, այլ կենսական ներդրում մեր էկոհամակարգերի և կայուն զարգացման համար. ՇՄ նախարար
Լուրեր |
Անտառների պահպանումը ծախս չէ, այլ կենսական ներդրում մեր էկոհամակարգերի և կայուն զարգացման համար. ՇՄ նախարար
Բնության պահպանության միջազգային միության (IUCN) բնապահպանության համաշխարհային կոնգրեսին շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Ֆինանսական մեխանիզմների բարելավում՝ առաջնային անտառների պահպանման համար» խորագրով միջոցառմամբ։
Միջոցառումը համախմբում էր կառավարությունների, միջազգային ֆինանսական կառույցների, քաղաքացիական հասարակության, ակադեմիական շրջանակների և ՄԱԿ-ի գործակալությունների ներկայացուցիչների՝ քննարկելու առաջնային անտառների պահպանության ֆինանսավորման ամրապնդման ուղիները։
«Իմ ելույթում ընդգծեցի, որ անտառների պահպանումը ծախս չէ, այլ կենսական ներդրում է մեր էկոհամակարգերի և կայուն զարգացման համար։ Ամեն ներդրված դրամ բերում է իրական արդյունքներ՝ բերրի հողեր, կայուն ջրային համակարգեր, պաշտպանություն կլիմայական աղետներից և կենսաբազմազանության պահպանում։
Հայաստանը, լինելով աշխարհի 35 կենսաբազմազանության թեժ կետերից մեկը, մեծապես կախված է անտառային էկոհամակարգերի կայունությունից։ Դրա համար մենք ձևավորում ենք բազմամակարդակ ֆինանսավորման մոտեցում, որը համադրում է՝
- պետական և միջազգային ֆինանսական հոսքերը.
- մասնավոր հատվածի ներգրավումը.
- նորարարական լուծումները՝ ինչպես պարտք-կլիմա փոխանակումները և կենսաբազմազանության ու ածխածնի ֆինանսավորման նոր մեխանիզմները, այդ թվում՝ Փարիզյան համաձայնագրի 6-րդ հոդվածի շրջանակում գործող ածխածնային շուկան։
Այս ուղղությամբ Հայաստանը իրականացնում է անտառապահպանության և անտառվերականգնման ծրագրեր՝ համատեղելով միջազգային դրամաշնորհներն ու ազգային համաֆինանսավորումը՝ ստեղծելով կանաչ աշխատատեղեր և ապահովելով երկարաժամկետ կայունություն։
Ներկայացրեցի նաև շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայությունը, ինչպես նաև ամբողջ երկրով մեկ անտառների մոնիթորինգի համակարգի ներդրման ծրագրերը՝ նպատակ ունենալով բարձրացնել թափանցիկությունն ու արդյունավետությունը բնապահպանական կառավարման ոլորտում»,- գրել է նախարարը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Հայոց ցեղասպանության 111-րդ տարելից. համաշխարհային առաջնորդների ուղերձները
2026/04/24/ 15:27 -
Մեծ Բրիտանիայի դեսպանն այցելել է Ծիծեռնակաբերդ
2026/04/24/ 15:22 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/04/24/ 15:16 -
Օսմանյան կայսրության հայերը կյանքից զրկվել են Առաջին համաշխարհային պատերազմի դժվարին պայմաններում. Էրդողան
2026/04/24/ 15:14 -
Բեռլինում անցկացվել է Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություն
2026/04/24/ 15:05 -
Թրամփի «ոսկե քարտը» ձեռք է բերել ընդամենը մեկ օտարերկրացի
2026/04/24/ 14:57 -
ԱՄՆ տեղափոխվել ցանկացողների թիվը կտրուկ նվազել է
2026/04/24/ 14:55 -
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հարցեր
2026/04/24/ 14:54 -
Ստրասբուրգում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը (տեսանյութ)
2026/04/24/ 14:50 -
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են այցելել ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետները
2026/04/24/ 14:48
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ