Հայաստանում 2025-ի առաջին կիսամյակում կացության կարգավիճակ ստացած օտարերկրացիները
Լուրեր |
Ժամանակավոր կացությունը գերակշռում են Ռուսաստանի, Հնդկաստանի և Իրանի քաղաքացիները:
2025 թվականի հունվար–հունիս ամիսներին Հայաստանում ժամանակավոր կացության կարգավիճակ է ստացել 1815 օտարերկրացի, իսկ մշտական կացության կարգավիճակ՝ 1775 օտարերկրացի։
Ժամանակավոր կացություն ստացածներից 638-ը ստացել են այն ընտանիքի հետ միավորվելու հիմքով, 769-ը՝ ուսման նպատակով, 398-ը՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար, իսկ 10-ը՝ ազգությամբ հայ լինելու հիմքով։ Առաջին կիսամյակում ժամանակավոր կացության կարգավիճակ ամենաշատը ստացել են Ռուսաստանի քաղաքացիները՝ 474 մարդ։ Նրանց հաջորդում են Հնդկաստանի քաղաքացիները՝ 466 մարդ, և Իրանի քաղաքացիները՝ 293 մարդ։
Ինչ վերաբերում է մշտական կացության կարգավիճակին, ապա 209 օտարերկրացի այն ստացել է առնվազն երեք տարի Հայաստանում բնակվելու հիմքով, 251-ը՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հիմքով, իսկ 1315-ը՝ ազգությամբ հայ լինելու հիմքով։ Մշտական կացության կարգավիճակ ամենաշատը ստացել են Ռուսաստանի քաղաքացիները՝ 970 մարդ։ Նրանց հաջորդում են Վրաստանի քաղաքացիները՝ 143 մարդ, Սիրիայի քաղաքացիները՝ 117 մարդ, Ուկրաինայի քաղաքացիները՝ 113 մարդ և Լիբանանի քաղաքացիները՝ 48 մարդ։
Այսպիսով, տվյալներն ընդգծում են, որ Հայաստանում կացության կարգավիճակ ստացողների մեծ մասը գալիս է Ռուսաստանից, իսկ մշտական կացության դեպքում հիմնականում այն ստանում են ազգությամբ հայերը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․