Օտարերկրյա հեռուստառադիոծրագրերում ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը կարգելվի օրենքով
Լուրեր |
Նախագծով հստակեցվել են ցանցային օպերատորների նկատմամբ լիցենզիայի կասեցման և դադարեցման իրավական հիմքերը։
Հայաստանի Հանրապետությունում օրենքով կարգելվի սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն և դաժանություն քարոզելու նպատակ հետապնդող բովանդակության, ինչպես նաև օտարերկրյա հեռուստառադիոծրագրերում ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը։ Այս մասին հայտնել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, նշելով, որ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը հաստատվել է դեկտեմբերի 25-ի կառավարության նիստում։
Նախագծով առաջարկվում է վերանայել և հստակեցնել տեսալսողական հաղորդումների չարաշահման արգելքները՝ սահմանելով դրանց կիրառման առավել կոնկրետ դեպքերը։ Մասնավորապես, օրենքով կարգելվի սահմանադրական կարգը բռնի տապալելու, պատերազմ քարոզելու, բռնություն և դաժանություն քարոզելու կամ նման նպատակ հետապնդող բովանդակության տարածումը։
Փոփոխություններով նախատեսվում է սահմանել նաև նոր դրույթ, ըստ որի՝ կարգելվի օտարերկրյա տեսալսողական ծրագրերում Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը։
Նախագծով հստակեցվել են ցանցային օպերատորների նկատմամբ լիցենզիայի կասեցման և դադարեցման իրավական հիմքերը, չափանիշներն ու կիրառման մեխանիզմները։ Վերանայվել և խմբագրվել են նաև տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորների գործունեությանը վերաբերող պահանջները։ Լրացումներ և փոփոխություններ են կատարվել տուգանքներին վերաբերող բաժնում, մասնավորապես, օրենքի խախտմամբ գործունեություն իրականացնելու դեպքերի մասով։ Նոր հոդված է ավելացվել, որը կարգավորում է ցանցային օպերատորի լիցենզիայի գործողության կասեցման և դադարեցման ընթացակարգը։
Առաջարկվող փոփոխությունների և լրացումների արդյունքում կկատարելագործվեն տեսալսողական մեդիայի ոլորտում վերահսկողության և կարգավորման մեխանիզմները, կբարձրանա օրենքի կիրառելիությունն ու գործնական արդյունավետությունը։
Նախագծի ընդունմամբ կկանխվեն երկիմաստ մեկնաբանությունները և կապահովվի կանխատեսելի իրավական միջավայր ոլորտում գործող սուբյեկտների համար։ Կսահմանվեն հավասար մրցակցային պայմաններ՝ ապահովելով արդար մրցակցություն, բացառելով մենաշնորհային դիրքի չարաշահումները և նվազեցնելով շուկայում անհավասար պայմանների առաջացման ռիսկերը։
«Միաժամանակ, փոփոխությունները միտված են քաղաքացիների վրա բացասաբար ազդող տեղեկատվության սահմանափակմանը՝ հնարավորություն տալով կանխել ապատեղեկատվության, բռնության, ատելության քարոզի և այլ վնասակար բովանդակության տարածումը»,- նշել է նախարարը։
Կսահմանվեն տեղեկատվական պաշտպանության իրավական մեխանիզմներ, որոնք թույլ կտան զսպել արտաքին ազդեցությունները Հայաստանի տեղեկատվական դաշտի վրա՝ ապահովելով ազգային անվտանգությանը համապատասխան վերահսկողություն և վերահսկելիություն։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/23 11:56
BRAND: IRMA
Կրելու արվեստը քեզ վրա:
Լուրեր | 2026/04/23 11:52
Դեպի ԵՄ ուղևորահոսքերը աճել են 580%-ով
Անհրաժեշտ է սահմանել հստակ և կիրառելի ստանդարտներ։
-
Ավիացիոն բարեփոխումներ Հայաստանում․ որքան բյուջե է նախատեսված
2026/04/23/ 12:36 -
Հնդկաստանի կառավարությունը հերքում է վառելիքի գների բարձրացման մասին տեղեկությունները
2026/04/23/ 12:35 -
BRAND: IRMA
2026/04/23/ 11:56 -
Դեպի ԵՄ ուղևորահոսքերը աճել են 580%-ով
2026/04/23/ 11:52 -
Շուտով կենսաչափական անձնագրերը կներկայացվեն հանրությանը
2026/04/23/ 11:45 -
Ապրիլի 22–23-ին բացահայտվել է 193 հանցագործություն․ օպերատիվ իրավիճակը Հայաստանում
2026/04/23/ 11:41 -
Կասկադի վերակառուցման ծրագրի համար որոշ տարածքներ ճանաչվել են հանրային գերակա շահ
2026/04/23/ 11:40 -
Հայաստանը և Ղազախստանը փոխադարձ հողատարածքներ կտրամադրեն դիվանագիտական շենքերի համար
2026/04/23/ 11:31 -
Հայաստանը Ռուսաստանից պաշտոնական որևէ ծանուցում չի ստացել Պռոշյանի կոնյակի գործարանի արտադրանքի վերաբերյալ
2026/04/23/ 11:28 -
Հաստատվել են 2025–2026 ուստարվա ավարտական քննությունների ժամկետները
2026/04/23/ 11:20
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․