Ինչպես և սպասվում էր, ցուցակը գլխավորում է «Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի ավագ, հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։
Ռոնալդուի տարեկան եկամուտը կազմում է 280 միլիոն դոլար՝ 230 միլիոնը խաղադաշտում և 50 միլիոնը՝ խաղադաշտից դուրս վաստակած գումար։
Երկրորդ տեղում է «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին՝ տարեկան 130 միլիոն դոլար եկամուտով (60 + 70)։ Լավագույն եռյակը եզրափակում է «Ալ-Իթիհադի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման՝ 104 միլիոն դոլար եկամուտով (100 + 4)։
Լավագույն տասնյակում են նաև․
- Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ») – 95 միլիոն դոլար
- Էրլինգ Հալանդ («Մանչեսթեր Սիթի») – 80 միլիոն դոլար
- Վինիսիուս Ժունիոր («Ռեալ Մադրիդ») – 60 միլիոն դոլար
- Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ») – 55 միլիոն դոլար
- Սադիո Մանե («Ալ-Նասր») – 54 միլիոն դոլար
- Ջուդ Բելինգհեմ («Ռեալ Մադրիդ») – 44 միլիոն դոլար
- Լամին Յամալ («Բարսելոնա») – 43 միլիոն դոլար

