Շրի Լանկայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած հեղեղումներից զոհերի թիվը հասել է 355-ի, 366 մարդ անհետ կորած է համարվում։ «Դիթվա» ցիկլոնի հետևանքով առաջացած հեղեղումները վատագույնն են երկրի պատմության մեջ վերջին ավելի քան 10 տարվա ընթացքում։
Թեպետ գնացքների և ինքնաթիռների չվերթները վերականգնվել են, սակայն դպրոցները շարունակում են փակ մնալ։
Նախագահ Անուրա Կումարա Դիսանայակեն նոյեմբերի 30-ին հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ երկրին պատած այս աղետը «ամենախոշորն ու մարտահրավերներով լին էր Շրի Լանկայի պատմության ընթացքում»։

