ABNews

Ֆիթնես-մարզիչների աշխատանքն այսուհետ կվերահսկվի. ԿԳՄՍ նախարարությունը հաստատել է հավաստագրման կարգը

Լուրեր | 2026/05/12 10:46

Ֆիթնես-մարզիչների աշխատանքն այսուհետ կվերահսկվի. ԿԳՄՍ նախարարությունը հաստատել է հավաստագրման կարգը

Ծրագիրը պետք է տևի առնվազն 144 ժամ:

ԿԳՄՍ նախարարի հրամանով Հայաստանում սահմանվել է ֆիթնես կենտրոնների և մարզասրահների մարզիչների հավաստագրման պարտադիր կարգ։ Նպատակը մեկն է՝ ապահովել մատուցվող ծառայությունների որակը և քաղաքացիների առողջական անվտանգությունը։

Ովքե՞ր կարող են դիմել հավաստագրման.

  • Մասնագիտական բարձրագույն կրթություն ունեցողները։

  • Հարակից ոլորտների (յոգա, պիլատես, զումբա և այլն) միջին մասնագիտական կրթություն և վերապատրաստման վկայական ունեցողները։

  • Առնվազն 3 տարվա մարզչական աշխատանքային փորձ ունեցող անձինք։

Վերապատրաստման խիստ պահանջներ Բարձրագույն կրթություն չունեցող մարզիչների համար վերապատրաստումը դառնում է պարտադիր։ Ծրագիրը պետք է տևի առնվազն 144 ժամ և ներառի այնպիսի առանցքային թեմաներ, ինչպիսիք են անատոմիան, առաջին բուժօգնությունը, սննդաբանությունը և վնասվածքաբանությունը։ Կարևոր է նշել, որ գործնական բաղադրիչը հեռավար տարբերակով իրականացվել չի կարող։

Ժամկետներ և պատասխանատվություն Հավաստագիրը տրվում է 5 տարի ժամկետով։ Նոր աշխատանքի անցնող մարզիչները պետք է դիմեն հավաստագրման աշխատանքի ընդունվելուց հետո 1 ամսվա ընթացքում։ Պահանջները չկատարելու դեպքում մարզասրահների նկատմամբ կկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը