Միջազգային վարկանշային գործակալություն Fitch Ratings-ը իջեցրել է Ֆրանսիայի պետական վարկանիշը՝ AA--ից դարձնելով A+, ինչը այս պահի դրությամբ Ֆրանսիայի համար ամենացածր վարկանիշն է առաջատար վարկանշային գործակալություններից որևէ մեկի կողմից։
Ֆրանսիայի պետական պարտքը 2025 թվականի հունիսին հասել է 3.3 տրիլիոն եվրոյի՝ կազմելով ՀՆԱ-ի 114%, իսկ բյուջեի դեֆիցիտը գնահատվում է ՀՆԱ-ի շուրջ 5.4%: Վարկանիշի նվազեցումը կարող է բացասական ազդեցություն ունենալ ֆրանսիական պետական պարտատոմսերի վրա՝ ուժեղացնելով ներդրումային ռիսկերն ու վարկային ծախսերը։
Աղբյուրը՝ Reuters

