Հրդեհները օկուպացված Արցախում տարածվել են մինչև Տիգրանակերտի պատմամշակութային արգելոցը և Ամարասի վանական համալիրը
Լուրեր |
Կրակի տարածման գոտում են հայտնվել Տիգրանակերտի պատմամշակութային արգելոցը:
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում բռնկված հրդեհների հետևանքով վտանգված է շուրջ 100 պատմամշակութային հուշարձան։
Կրակի տարածման գոտում են հայտնվել Տիգրանակերտի պատմամշակութային արգելոցը, Ամարասի վանական համալիրը, ինչպես նաև Թալիշ համայնքի շրջակայքում և մի շարք այլ բնակավայրերում գտնվող նշանակալի հուշարձաններ։ Այս մասին ահազանգում է Արցախի Հանրապետության մշակույթի նախարարությունը։
«Ադրբեջանի Հանրապետությունն, ունենալով փաստացի վերահսկողություն Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների նկատմամբ, միջազգային իրավունքի և մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ կոնվենցիաների համաձայն պարտավոր է՝ իր վերահսկողության ներքո գտնվող տարածքներում ապահովել մշակութային և բնական ժառանգության պահպանումը, ձեռնարկել անհետաձգելի միջոցներ հրդեհների մարելու և հասցված վնասների վերականգնման ուղղությամբ։ Լուսանկարում ներկայացված է հրդեհների տարածման քարտեզը՝ ըստ NASA LANCE/FIRMS համակարգի տվյալների։ Միջազգային կառույցները և մասնագիտացված կազմակերպությունները՝ իրենց մանդատի շրջանակում պետք է պատշաճ գնահատական տան ստեղծված իրավիճակին և իրականացնեն գործուն քայլեր՝ Արցախի մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման ուղղությամբ»,- նշում են նախարարությունից։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
ԿԲ-ն հրապարակել է 2025 թվականի կենսակայունության հաշվետվությունը
2026/03/12/ 14:11 -
ՀՀ համայնքների թիվը 70-ից կդառնա 64․ նոր որոշում
2026/03/12/ 14:06 -
ԵՄ ներքին գործերի հանձնակատարն այցելել է Հայաստան․ քննարկվել է վիզաների ազատականացումը
2026/03/12/ 13:32 -
Միջազգային բանկերը անվտանգության պատճառով սահմանափակում են աշխատանքը Դուբայում և Կատարում
2026/03/12/ 12:46 -
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
2026/03/12/ 12:37 -
Պետական աշխատողները կրկին լրացուցիչ կվարձատրվեն․ որքան կկազմի գումարի չափը
2026/03/12/ 12:24 -
Սննդամթերքը շարունակում է թանկանալ․ գնաճի իրական պատկերը Հայաստանում
2026/03/12/ 12:18 -
Իրանում քաղաքացիական անձանց շրջանում զոհերի թիվը հասել է 1348-ի
2026/03/12/ 12:15 -
Անդրազգային հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 16 մլն դրամ․ հետախուզվող անձը կալանավորվել է
2026/03/12/ 12:11 -
Հայկական և վրացական էներգահամակարգերը կմիանան
2026/03/12/ 12:08
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին
Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան