Կիևի Դարնիցկի շրջանում հարձակման հետևանքով բազմահարկ շենքի տանիքում և սուպերմարկետում հրդեհ է բռնկվել։
Մեկ մարդ մահացել է, ևս երկուսը՝ վիրավորվել: Սոլոմենսկի շրջանում՝ հրդեհներ են բռնկվել ոչ բնակելի շենքում և պահեստներում։
Վնասվել է Կիևի Լուկյանովսկա մետրոյի կայարանի մուտքը: Գնացքները երթևեկում են առանց կանգառների: Մուտքի և ելքի համար կայարանը փակ է :

