Ֆինանսների նախարարությունը ներկայացրել է հետվճարի տրամադրման կարգը
Լուրեր |
Հետվճարը տրամադրվում է 1 000 ՀՀ դրամը գերազանցող գործարքների դիմաց։
Հունվարի 1-ից ԱՐՔԱ վճարային համակարգի քարտերով անկանխիկ եղանակով կատարված վճարումների դեպքում կտրամադրվի 2% հետվճար։ Ֆինանսների նախարարությունը ներկայացրել է հետվճարի տրամադրման կարգը և սահմանված պայմանները։
Նախարարության տեղեկացմամբ՝ միջոցառման շրջանակում հաշվարկված հետվճարը շահառուներին կփոխանցվի ինքնաշխատ եղանակով՝ մինչև տվյալ գործարքին հաջորդող ամսվա 25-ը։
Հետվճարը տրամադրվում է 1 000 ՀՀ դրամը գերազանցող գործարքների դիմաց։ Սահմանված է, որ յուրաքանչյուր առանձին գործարքի համար հետվճարի չափը չի կարող գերազանցել 6 000 ՀՀ դրամը։
Միաժամանակ սահմանվել է ամսական սահմանաչափ․ յուրաքանչյուր հաշվետու ամսվա ընթացքում մեկ շահառուի համար տրամադրվող հետվճարի առավելագույն չափը չի կարող գերազանցել 60 000 ՀՀ դրամը։
Ծրագիրը վերաբերում է ԱՐՔԱ համակարգի միջոցով իրականացվող անկանխիկ վճարումներին և իրականացվում է պետական ֆինանսական խթանման շրջանակում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Պարսից ծոցից շրջափակման սահմանումից ի վեր դուրս է բերվել ավելի քան 10 միլիոն բարել իրանական նավթ
2026/04/23/ 10:48 -
ՄԱԿ-ում քննարկվել են դեպի ծով ելք չունեցող երկրների ենթակառուցվածքային ֆինանսավորման մեխանիզմները
2026/04/23/ 10:47 -
Գյուլագարակի նախկին ղեկավարի խորհրդականի կողմից հափշտակված 8 հողամասը վերադարձվել է համայնքին
2026/04/23/ 10:25 -
Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդիրը շարունակում է մնալ լուրջ և մտահոգիչ․ ՄԻՊ
2026/04/23/ 10:21 -
Վառելիքի գների աճի պատճառով Lufthansa-ն 20 000 չվերթ կկրճատի
2026/04/23/ 10:18 -
Մի շարք հասցեներում լույս չի լինի
2026/04/23/ 10:10 -
ԱՄՆ-ը իրանական դրոշի ներքո նավարկող երեք տանկեր է առգրավել
2026/04/23/ 10:05 -
Սենատը հինգերորդ անգամ մերժել է Իրանի դեմ Թրամփի ռшզմական լիազորությունների սահմանափակումները
2026/04/23/ 10:03 -
Ապրիլի 22-ի կարևոր լուրերը
2026/04/22/ 20:20 -
Թիվ 60 երթուղու ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի հարազատների կողմից
2026/04/22/ 19:25
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․