Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը արձագանքել է սոցիալական հարթակներում տարածվող տեղեկություններին՝ կապված ԱՐՔԱ վճարային համակարգի միջոցով իրականացվող անկանխիկ վճարումների համար գործող 2% հետվճարի միջոցառման հետ։
Նախարարությունը հայտնել է, որ ծրագրի իրականացման շրջանակում «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն ՀՀ ֆինանսների նախարարությանը չի փոխանցելու և չի տրամադրելու քաղաքացիների իրականացրած գործարքների վերաբերյալ անձնական տվյալներ կամ բանկային գաղտնիք հանդիսացող որևէ տեղեկատվություն։
Պաշտոնական պարզաբանմամբ՝ հետվճարի մեխանիզմը գործում է գործող օրենսդրության և բանկային գաղտնիքի պահպանման պահանջների շրջանակում, առանց անհատական տվյալների փոխանցման պետական մարմիններին։
Ֆինանսների նախարարությունը քաղաքացիներին կոչ է արել առաջնորդվել բացառապես պաշտոնական աղբյուրներից տրամադրվող տեղեկատվությամբ և չտարածել չհաստատված տեղեկություններ։

