Կրակոցներ Նյու Յորքում. կան զոհեր եվ վիրավորներ
Լուրեր |
Ըստ ոստիկանների՝ հանցագործը՝ 27-ամյա Շեյն Տամուրան, Լաս Վեգասից Նյու Յորք է հասել մեքենայով՝ երեք օրում։
Նյու Յորքի Միդթաունի երկնաքերում, որտեղ տեղակայված են մի շարք ֆինանսական ընկերությունների գրասենյակներ, տղամարդը կրակ է բացել՝ սպանելով չորս մարդու, այդ թվում՝ Նյու Յորքի ոստիկանության 36-ամյա աշխատակցի, ապա ինքնասպանություն գործել։
Ըստ ոստիկանների՝ հանցագործը՝ 27-ամյա Շեյն Տամուրան, Լաս Վեգասից Նյու Յորք է հասել մեքենայով՝ երեք օրում։ Տեսահսկման համակարգից ստացված կադրերում երևում է, որ նա սև գույնի BMW մեքենան կայանել է Պարկ պողոտայում, ձեռքին M4 տիպի հրացան, մտել շենքի նախասրահ և անմիջապես կրակել ոստիկանության աշխատակցի վրա։
Դրանից հետո նա սպանել է սյունի հետևում թաքնված մի կնոջ, այնուհետև կրակոցներով սպանել է անվտանգության աշխատակցին, որը թաքնվել էր գրասեղանի հետևում, և նախասրահում գտնվող ևս մեկ տղամարդու։ Հանցագործը գործել է միայնակ։
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով քննությունը շարունակվում է։ Նախնական տվյալներով՝ Տամուրան չի ունեցել նշանակալի քրեական անցյալ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․