Միջազգային ֆուտբոլային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հիմնել է «Խաղաղության մրցանակը»՝ ի նշանավորումն խաղաղության և միասնության համար մղված պայքարում ունեցած բացառիկ ծառայությունների, հաղորդվում է կազմակերպության կայքում։
Առաջին անգամ մրցանակը կհանձնվի ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի կողմից դեկտեմբերի 5-ին, 2026 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլի վիճակահանության ընթացքում։
«Այն աշխարհում, որը գնալով ավելի է պառակտվում, չափազանց կարևոր է գնահատել նրանց բացառիկ ներդրումը, ովքեր մեծ ջանքեր են գործադրում հակամարտությունները դադարեցնելու և մարդկանց խաղաղության ոգով միավորելու համար։
ՖԻՖԱ-ի Խաղաղության մրցանակը կհանձնվի ամբողջ ֆուտբոլային համայնքի անունից՝ ի նշան գնահատանքի նրանց նկատմամբ, ովքեր միավորում են մարդկանց և հույս են ներշնչում ապագա սերունդներին», - նշել է Ինֆանտինոն։

