Փետրվարի 4-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
ՏԵՂԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ
2025-ին պետությանը և համայնքներին վերադարձվել է շուրջ 67 մլրդ դրամ արժեքով գույք
Դատախազության միջամտությամբ 2025 թվականին պետության և համայնքների սեփականության իրավունքն է վերականգնվել կամ փաստացի տիրապետմանն է վերադարձվել շուրջ 66 մլրդ 934 մլն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով գույք։ Վերադարձված գույքի թվում են մանկապարտեզներ, մշակույթի տուն, մարզադաշտ, բնության հուշարձան, պուրակներ և հողատարածքներ։
ՏԿԵ նախարարությունում քննարկվել են վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության օրենսդրական նախաձեռնությունները
Ներկայացվել է «Վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության մասին» օրենսդրական փաթեթի նախագիծը, որը նպատակ ունի ձևավորել ոլորտի կարգավորման նոր շրջանակ և խթանել վերականգնվող էներգիայի կիրառումն ու էներգաարդյունավետության քաղաքականության շարունակական իրականացումը։
Հայաստանում քեշբեք ստացող կենսաթոշակառուների թիվը գերազանցել է 400 հազարը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ անկանխիկ գործարքներից քեշբեք ստացող կենսաթոշակառուների թիվը անցել է 400 հազարը։ Քեշբեքի միջին չափը նախկին մոտ 4100 դրամից աճել է մինչև շուրջ 4400 դրամ։
Հատուկ հարկման համակարգ ընտրելու վերջնաժամկետը 2026-ի փետրվարի 20-ն է
ՊԵԿ-ը հիշեցնում է, որ հատուկ հարկման համակարգերում 2026 թվականի հունվարի 1-ից գործունեություն իրականացնելու հայտարարությունը պետք է ներկայացնել մինչև 2026 թվականի փետրվարի 20-ը։ Նոր գրանցված տնտեսվարողները հայտարարությունը ներկայացնում են գրանցումից հետո 20 օրվա ընթացքում։
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Շվեդիայի հարկային գործակալության ներկայացուցիչներին
Քննարկվել են հարկային վարչարարության բարելավմանն ուղղված համագործակցության հնարավորությունները՝ ծառայությունների որակի բարձրացում, ռիսկերի կառավարում, հարկային ստուգումներ, տեղեկատվության ավտոմատ փոխանակում և կարողությունների զարգացում։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ
Իլոն Մասկը դարձել է պատմության մեջ առաջին մարդը, ում կարողությունը գերազանցել է 800 մլրդ դոլարը
Forbes-ի տվյալներով՝ Իլոն Մասկի կարողությունը SpaceX-ի և xAI-ի միավորման արդյունքում աճել է 84 մլրդ դոլարով՝ հասնելով ռեկորդային 852 մլրդ դոլարի։
ԱՄՆ-ը հաստատել է Սաուդյան Արաբիային մինչև 3 մլրդ դոլարի F-15 կործանիչների սպասարկման ծառայությունների հնարավոր տրամադրումը
ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությամբ՝ սպասարկման ծառայությունների և սարքավորումների տրամադրումը չի վնասի ԱՄՆ զինված ուժերի մարտունակությանը։
ԱՄՆ-ում բնական գազի գինը հունվարին աճել է 1,8 անգամ
Բնական գազի գինը ԱՄՆ-ում հունվարին հասել է ավելի քան երկու տարվա առավելագույն մակարդակին՝ բարձրանալով մինչև 7.58 դոլար։ Գների աճը պայմանավորված է ուժեղ ցրտահարությամբ և պահանջարկի ավելացմամբ։
ԱՄՆ-ն Վենեսուելային փոխանցել է 500 մլն դոլար՝ նավթի խմբաքանակի վաճառքի դիմաց
Reuters-ի փոխանցմամբ՝ Վաշինգտոնը ապագայում մտադիր է վենեսուելական նավթի վաճառքից ստացված միջոցները փոխանցել ԱՄՆ-ում գտնվող հատուկ հիմնադրամի։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/02/13 22:00
Փետրվարի 13-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/02/13 19:19
Փետրվարի 13-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Փետրվարի 14-ի կարևոր լուրերը
2026/02/14/ 19:19 -
Ով պետք է վճարի հաշիվը առաջին ժամադրության ընթացքում․ վալենտինյան խորհուրդներ
2026/02/14/ 15:57 -
Մանկական ուռուցքաբանությունը Հայաստանում. երեխաների հույսի և հաղթանակների համար | MedTime 12
2026/02/14/ 12:12 -
Փետրվարի 13-ի բիզնես լուրերը
2026/02/13/ 22:00 -
Փետրվարի 13-ի կարևոր լուրերը
2026/02/13/ 19:19 -
«Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի պարտատոմսերը հասանելի են երկրորդային շուկայում
2026/02/13/ 18:43 -
ԱրարատԲանկն արժանացել է Mastercard-ի «Excellence in Strategic Marketing մրցանակին
2026/02/13/ 17:09 -
Արգելվել է օտարերկրյա ռադիոյի եւ հեռուստաալիքների կոնտենտը՝ ներքաղաքական կյանքին միջամտության առումով
2026/02/13/ 15:31 -
2025-ի եկամտահարկի տարեկան հայտարարագիրը հարկային պետք է ներկայացնել մարտի 2-ից մինչև նոյեմբերի 1-ը ներառյալ. ՊԵԿ
2026/02/13/ 15:25 -
Եկեղեցուն անհատույց սեփականության իրավունքով հող այլևս չի տրվի
2026/02/13/ 15:21
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 12, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 11, 2026 Թ․
«Ինթելլիջենթ Մենեջմենթ» ՍՊԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում