Փետրվարի 26-ի կարևոր լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Փաշինյանը՝ ռուսական ռազմական ներկայության մասին
Լեհաստանում հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ մինչև 2024 թվականը սահմանային անցակետերի մեծ մասը կամ ռուս սահմանապահների վերահսկողության ներքո էր, կամ այնտեղ առկա էր ռուսական ներկայություն, այդ թվում՝ Երևանի միջազգային օդանավակայանում։ Այժմ, նրա խոսքով, բոլոր սահմանային անցակետերը վերահսկվում են Հայաստանի սահմանապահների կողմից։ Վարչապետը հավելել է, որ Հայաստանը չունի ծրագրեր կամ մտահոգություններ ռուսական ռազմաբազայի ներկայության վերաբերյալ և շարունակում է մնալ Ռուսաստանի սերտ գործընկերը։
Արաղչին՝ Խամենեիի հնարավոր սպանության մասին
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ եթե նույնիսկ Իսլամական Հանրապետության առաջնորդը սպանվի, համակարգը կշարունակի գործել սահմանված ընթացակարգերով։ Նրա խոսքով՝ համակարգը կախված չէ անհատներից և ունի ժողովրդի աջակցությունը։
Ջրամատակարարման ժամանակացույցը չի փոխվի
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հայտնել է, որ «Վեոլիա Ջուր»-ի կողմից հրապարակված ջրամատակարարման ժամանակացույցը կասեցվել է։ Մայիսից նախատեսված սահմանափակումները չեն գործի, և փոփոխություն չի լինի։
Կրակոցներ Կուբայի ջրերում
ԱՄՆ դրոշի տակ գտնվող մոտորանավակը ներխուժել է Կուբայի ջրեր և կրակ բացել։ Պատասխան կրակով կուբացի սահմանապահները ոչնչացրել են նավում գտնվող չորս անձանց։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ միջադեպը ԱՄՆ կառավարության կազմակերպած գործողություն չէ։
Թրամփ–Զելենսկի հեռախոսազրույց
Ուկրաինայի նախագահի գրասենյակի հաղորդմամբ՝ Թրամփն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել։ Ըստ Axios-ի՝ զրույցը տևել է մոտ 30 րոպե և գնահատվել է դրական։ Զելենսկին հայտնել է, որ միայն ԱՄՆ նախագահը կարող է ազդել Պուտինի վրա՝ պատերազմի դադարեցման հարցում։
Պեսկովը՝ Ուկրաինային միջուկային զենքի մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը եվրոպական հնարավոր ծրագրերը Ուկրաինային միջուկային զենք փոխանցելու վերաբերյալ անվանել է «բացարձակ խելագարություն»։
Ադրբեջանը չի մասնակցի գագաթնաժողովին
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։
Զելենսկին՝ Ռուսաստանի օկուպացիայի մասին
Fox News-ին տված հարցազրույցում Վոլոդիմիր Զելենսկին նշել է, որ չնայած տարիներ տևող պատերազմին, Ռուսաստանին չի հաջողվել օկուպացնել Ուկրաինան և երկրի գոյատևումը հաղթանակ է։
Ժնևում շարունակվում են իրանա-ամերիկյան բանակցությունները
Այսօր Ժնևում շարունակվում է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երրորդ փուլը։ Մարկո Ռուբիոն հույս է հայտնել առաջընթացի վերաբերյալ։
Եկամուտների հայտարարագրման համակարգի պարզեցում
Կառավարությունը պարզեցրել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման կարգը։ Ընտանիքի անդամներից ստացվող որոշ եկամուտներ այլևս չեն ենթարկվի հայտարարագրման։
Գազաբալոնների ստուգման խստացում
Կառավարության որոշմամբ՝ ավտոմեքենաների գազաբալոնների տեխնիկական ստուգման գործընթացը կտեսաձայնագրվի և ձայնագրությունները կպահպանվեն առնվազն կես տարի։
Փաշինյանը 2025-ը պատմական տարի է համարել
Վարչապետը նշել է, որ 2025 թվականին առաջին անգամ ամբողջ տարվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխհրաձգության հետևանքով զոհեր և վիրավորներ չեն եղել՝ դա գնահատելով խաղաղության օրակարգի արդյունք։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Փետրվարի 26-ի կարևոր լուրերը
2026/02/26/ 19:19 -
Մայիսի 1-ից Երևանի համայնքային մանկապարտեզների աշխատավարձերը կբարձրանան 15–20%-ով
2026/02/26/ 18:48 -
«Ախուրիկ» անցման կետում ծառայությունն իրականացնում են բացառապես հայ սահմանապահները
2026/02/26/ 18:11 -
Փաշինյանն ու Տուսկը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը, TRIPP-ը
2026/02/26/ 18:08 -
Los Angeles Times-ը զեկույց է հրապարակել Հայաստանի ներդրումային միջավայրի և տեխնոլոգիական ոլորտի մասին
2026/02/26/ 18:07 -
Մրցակիցներից մեկ քայլ առաջ․ բրենդի ճիշտ դիրքավորման գաղտնիքը
2026/02/26/ 18:03 -
Փաշինյան–Տուսկ հանդիպում Վարշավայում․ քննարկվել են երկկողմ և Հայաստան–ԵՄ օրակարգերը
2026/02/26/ 17:54 -
Անհայտ կորած քաղաքացիական անձանց ընտանիքներին սոցիալական աջակցությունը կշարունակվի ևս 3 ամիս
2026/02/26/ 17:10 -
Ընդունվել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի՝ Հայաստանի 2026-2030թթ. ծրագիրը
2026/02/26/ 17:09 -
Հայաստանից արտահանումը դեպի Ռուսաստան հասել է գրեթե 3 միլիարդ դոլարի․ առևտրի հիմնական ուղղությունները
2026/02/26/ 17:03
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 26, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 25, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 25, 2026 Թ․
Ucom-ը ճանաչվել է N 1 օպերատորը Հայաստանում՝ ամենաարագ շարժական ինտերնետով և լավագույն ֆիքսված ցանցով
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 24, 2026 Թ․