Փետրվարի 26-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում
ՏԵՂԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ
Արտաքին գովազդի օպերատորները կտուգանվեն ժանգոտած վահանակների համար
Ըստ նոր կարգավորման՝ արտաքին գովազդի օպերատորները պարտավոր են առնվազն վեց ամիսը մեկ ստուգել իրենց շահագործման տակ գտնվող գովազդային վահանակների տեխնիկական վիճակը։ Անհրաժեշտության դեպքում պետք է իրականացվեն վերանորոգման և ամրացման աշխատանքներ։ Խախտումների դեպքում կկիրառվեն տուգանքներ։
Սոցփաթեթի 2026 թվականի բյուջեն նվազեցվել է
2026 թվականի սոցփաթեթի ֆինանսավորումը կկազմի 9.6 մլրդ դրամ՝ նախորդ տարվա փաստացի ծախսերի հիման վրա։ Ծրագրում ընդգրկվելու է ավելի քան 133 000 շահառու։
Կխստացվի գազաբալոնների տեխնիկական ստուգման վերահսկողությունը
Գազաբալոնների ստուգման և սերտիֆիկացման գործընթացը լաբորատորիաներում պարտադիր կտեսաձայնագրվի։ Ձայնագրությունները պետք է պահպանվեն առնվազն վեց ամիս։ 2025 թվականին Հայաստանում գրանցվել է գազաբալոնով աշխատող մեքենաների 5 պայթյուն։
Սահմանվել են հայտարարագրման ոչ ենթակա եկամուտների տեսակներն ու շեմերը
Հայտարարագրման ենթակա չեն՝
մինչև 1 մլն դրամ միանվագ փոխառությունները ոչ ընտանիքի անդամ հանդիսացող ֆիզիկական անձանցից,
մինչև 1 մլն դրամ գույքի օտարումից ստացվող եկամուտները,
ստացվող վարկերի գումարները։
Ակադեմիական քաղաքի ֆինանսավորումը կկրկնապատկվի
Ակադեմիական քաղաքի շինարարությունը կմեկնարկի 2027 թվականին։ Առաջին փուլում կկառուցվեն մինչև 4250 ուսանողի համար նախատեսված կացարաններ։ Ծրագրի ֆինանսավորումը այս տարվա բյուջեում կրկնակի ավելացվել է։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ
Զբոսաշրջիկները սկսել են ավելի քիչ մեկնել Սոչի
Տուրօպերատորների տվյալներով՝ Սոչիի ուղղությամբ պահանջարկը նվազել է՝ օդանավակայանի աշխատանքի սահմանափակումների պատճառով, որոնք պայմանավորված են ԱԹՍ-ների հարձակումներով։
Համաշխարհային պարտքը հասել է 348.3 տրլն դոլարի
2025 թվականին համաշխարհային պարտքը աճել է 29 տրլն դոլարով՝ հասնելով 348.3 տրլն դոլարի։ Աճի հիմնական բաժինը բաժին է ընկել ԱՄՆ-ին, Չինաստանին և եվրոպական երկրներին։
Եվրագոտում գնաճը դանդաղել է մինչև 1.7%
Հունվարին եվրագոտում տարեկան գնաճը կազմել է 1.7%։ Էներգակիրների գները նվազել են 4%-ով։
Nvidia-ն գրանցել է ռեկորդային հասույթ
Չորրորդ ֆինանսական եռամսյակում Nvidia-ի զուտ շահույթը կազմել է 43 մլրդ դոլար։ Տարեկան արդյունքներով ընկերության հասույթը հասել է 215.9 մլրդ դոլարի, իսկ զուտ շահույթը՝ 120.1 մլրդ դոլարի։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Փետրվարի 26-ի բիզնես լուրերը
2026/02/26/ 22:00 -
Փետրվարի 26-ի կարևոր լուրերը
2026/02/26/ 19:19 -
Մայիսի 1-ից Երևանի համայնքային մանկապարտեզների աշխատավարձերը կբարձրանան 15–20%-ով
2026/02/26/ 18:48 -
«Ախուրիկ» անցման կետում ծառայությունն իրականացնում են բացառապես հայ սահմանապահները
2026/02/26/ 18:11 -
Փաշինյանն ու Տուսկը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը, TRIPP-ը
2026/02/26/ 18:08 -
Los Angeles Times-ը զեկույց է հրապարակել Հայաստանի ներդրումային միջավայրի և տեխնոլոգիական ոլորտի մասին
2026/02/26/ 18:07 -
Մրցակիցներից մեկ քայլ առաջ․ բրենդի ճիշտ դիրքավորման գաղտնիքը
2026/02/26/ 18:03 -
Փաշինյան–Տուսկ հանդիպում Վարշավայում․ քննարկվել են երկկողմ և Հայաստան–ԵՄ օրակարգերը
2026/02/26/ 17:54 -
Անհայտ կորած քաղաքացիական անձանց ընտանիքներին սոցիալական աջակցությունը կշարունակվի ևս 3 ամիս
2026/02/26/ 17:10 -
Ընդունվել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի՝ Հայաստանի 2026-2030թթ. ծրագիրը
2026/02/26/ 17:09
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 26, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 26, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 25, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 25, 2026 Թ․
Ucom-ը ճանաչվել է N 1 օպերատորը Հայաստանում՝ ամենաարագ շարժական ինտերնետով և լավագույն ֆիքսված ցանցով