Փետրվարի 25-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
ՏԵՂԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ
Ում կենսաթոշակն ու ինչ չափով կբարձրանա
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է կենսաթոշակների և նպաստների բարձրացման մանրամասները։
Հիմնական կենսաթոշակը 24 000 դրամից կդառնա 34 000 դրամ։
Նվազագույն կենսաթոշակը 36 000 դրամից կդառնա 46 000 դրամ։
Հաշմանդամություն ունեցող անձանց նպաստները կբարձրանան 10 000 դրամով։
Այլ խմբերի համար բարձրացումը կիրականացվի տարբեր հաշվարկային բանաձևերով։
Նոյեմբերին արտերկրից Հայաստան փոխանցվել է 498.5 մլն դոլար
2025թ. նոյեմբերին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումները կազմել են 498.5 մլն դոլար։ Ռուսաստանից փոխանցվել է 322.9 մլն դոլար, ինչը ընդհանուրի 64.8%-ն է։
Մայիսի 1-ից գիշերային ժամերին կանջատվի ջրամատակարարումը
Մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի 16-ը «Վեոլյա ջուր»-ը գիշերային ժամերին ամբողջ երկրում կկիրառի ջրամատակարարման ժամանակավոր անջատումներ։ Երևանում մի շարք վարչական շրջաններում ջուր չի լինի կեսգիշերից մինչև առավոտյան 7-ը։ Նման 6-ժամյա գրաֆիկ կգործի նաև մարզերում։
Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է 7.6%-ով
2026թ. հունվարին Տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 7.6%-ով։ Միաժամանակ, նախորդ ամսվա համեմատ գրանցվել է 48.3% անկում։ Արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 12%-ով, իսկ սպառողական շուկայում գնաճը կազմել է 3.8%։
«Զվարթնոց» օդանավակայանը՝ Եվրոպայի լավագույնների շարքում
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը ASQ Customer Experience Awards մրցանակաբաշխությունում ճանաչվել է Լավագույն օդանավակայան Եվրոպայում և Ամենանվիրված անձնակազմ անվանակարգերում։ Մրցանակները շնորհվում են ուղևորների անկախ գնահատականների հիման վրա։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ
ԱՄՆ-ը կարող է պարտադրել բանկերին հավաքել հաճախորդների քաղաքացիության տվյալները
Սպիտակ տունը քննարկում է նախաձեռնություն, որով բանկերը կարող են պարտավորվել հավաքել հաճախորդների քաղաքացիության տվյալները՝ ապօրինի ներգաղթի դեմ պայքարի շրջանակում։
G20-ում արտահանումը աճել է 0.9%-ով
Չորրորդ եռամսյակում G20 երկրներում ապրանքների արտահանումն աճել է 0.9%-ով, իսկ ներմուծումը նվազել է 0.5%-ով։ ԱՄՆ-ում արտահանումն աճել է 3.1%-ով, ԵՄ-ում՝ նվազել 0.4%-ով։
ՌԴ քաղաքացիները Վրաստանում հիմնել են 7643 ընկերություն
2025 թվականին Վրաստանում օտարերկրյա կապիտալով գրանցված ընկերությունների ավելի քան մեկ երրորդը բացվել է Ռուսաստանի քաղաքացիների կողմից։ Տարվա ընթացքում գրանցվել է 71.7 հազար նոր ձեռնարկություն։
ԵՄ-ում ավտոմեքենաների վաճառքը նվազել է 3.9%-ով
Հունվարին ԵՄ երկրներում նոր մարդատար ավտոմեքենաների վաճառքը տարեկան հաշվարկով նվազել է 3.9%-ով՝ կազմելով 799.625 հազար միավոր։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/18 14:26
ՀՀ ՆԳՆ նվագախումբը բացեց 5-րդ Career City Fest-ը
Լուրեր | 2026/04/17 20:00
Ապրիլի 17-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/04/17 19:19
Ապրիլի 17-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում
-
ՀՀ ՆԳՆ նվագախումբը բացեց 5-րդ Career City Fest-ը
2026/04/18/ 14:26 -
Ապրիլի 17-ի կարևոր լուրերը
2026/04/17/ 20:00 -
Ապրիլի 17-ի բիզնես լուրերը
2026/04/17/ 19:19 -
Լոգիստիկայի խնդիրներ Հայաստանում․ ինչպես նոր հնարավորություններ ստեղծել արտահանումների համար
2026/04/17/ 17:17 -
Ադրբեջանով տարանցմամբ Հայաստան է ներմուծվել ավելի քան 26 հազար տոննա ապրանք
2026/04/17/ 17:13 -
Թուրքիայում 411 մարդ է բերման ենթարկվել՝ դպրոցական հրաձգություններից հետո
2026/04/17/ 17:11 -
Երևանում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր
2026/04/17/ 17:09 -
Մեղրին կդառնա ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026-ին
2026/04/17/ 17:03 -
Հորմուզի նեղուցը բաց է. Իրանի ԱԳՆ
2026/04/17/ 17:02 -
Վրաստանը շարունակում է ձգտել ԵՄ անդամակցության՝ ընդգծելով նաև միության մարտահրավերները
2026/04/17/ 16:57
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԱՊՐԻԼԻ 17-Ի ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐԸ
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 17, 2026 Թ․
Converse Leasing. Sanus Dent-ի գործընկերը զարգացման ողջ ճանապարհին
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ.