Արտակարգ իրավիճակներում քաղաքացիների զանգերին առավել օպերատիվ և համակարգված արձագանք ապահովելու նպատակով Ներքին գործերի նախարարությունը փետրվարի 15-ից գործարկում է Միասնական զանգերի կենտրոնը, որը միավորում է Ոստիկանություն և Փրկարար ծառայություն ուղղված զանգերը։
Քաղաքացիները 112 հեռախոսահամարին զանգահարելով՝ մեկ զանգով կկարողանան կապ հաստատել ՆԳՆ ենթակա ծառայությունների հետ։ Նոր համակարգի ներդրումը նպատակ ունի արագացնել արձագանքման գործընթացը և բարձրացնել օգնության տրամադրման արդյունավետությունը։
Միասնական զանգերի կենտրոնը թույլ կտա ապահովել ոստիկանների և փրկարարների միաժամանակյա և համակարգված արձագանքը, նվազեցնել արձագանքման ժամանակը և առավել արդյունավետ կառավարել արտակարգ իրավիճակները։
ՆԳՆ-ի գնահատմամբ՝ կենտրոնի գործարկումը կնպաստի քաղաքացիների անվտանգության մակարդակի բարձրացմանը և արտակարգ դեպքերի կառավարման ժամանակակից մեխանիզմների կիրառմանը։

