Ընտանեկան բռնության դեպքերը Հայաստանում ավելացել են․ ինչ է ցույց տալիս վիճակագրությունը
Լուրեր |
ՀՀ քննչական կոմիտեում 2025 թվականի ընթացքում ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ քննվել է 2.398 քրեական վարույթ (2024-ին՝ 2.207), որից 630-ը փոխանցվել է 2024 թվականից:
Հաշվետու ժամանակահատվածում 380 քրեական վարույթ՝ 388 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2024-ին՝ 405 քրեական վարույթ՝ 416 անձի վերաբերյալ), ևս 7 բժշկական հարկադրանքի վարույթ եզրափակիչ ակտով ուղարկվել է դատարան (2024-ին՝ 4), 972-ը կարճվել է (2024-ին՝ 735), որից 887-ը` ռեաբիլիտացնող (2024-ին՝ 663), իսկ 85-ը` ոչ ռեաբիլիտացնող հիմքով (2024-ին՝ 72), 284-ը` միացվել է (2024-ին՝ 235), 32 քրեական վարույթ ուղարկվել է այլ մարմին (2024-ին՝ 28), 93-ը հաշվառվել է որպես վարութային և ապացուցողական գործողությունները կատարված (2024-ին՝ 232), 630-ը փոխանցվել է 2026 թվական (2025-ին՝ 568):
Դատարան ուղարկված 375 վարույթից 3-ը քննվել
է սպանության, 1-ը՝ սպանության փորձի, 1-ը՝ ծննդկանի կողմից երեխայի սպանության,
4-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 10-ը՝ առողջությանը միջին ծանրության վնաս
պատճառելու, 39-ը՝ առողջությանը թեթև վնաս պատճառելու, 1-ը՝ մարդուն առևանգելու,
4-ը՝ ազատությունից ապօրինի զրկելու, 20-ը՝ հոգեկան ներգործության, 211-ը՝ ֆիզիկական
ներգործության, 10-ը՝ սեռական ազատության դեմ ուղղված, 1-ը՝ երեխային հակահասարակական գործողություններ
կատարելուն ներգրավելու, 1-ը՝ ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության
իրականացումը խոչընդոտելու, 1-ը՝ երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը
չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, 8-ը՝ ալիմենտ վճարելուց խուսափելու, 8-ը՝ անհետաձգելի
միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու, 52-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:
Դատարան ուղարկված վարույթներով 417 տուժողից 25-ը եղել է մինչև 12, 16-ը՝ 13-14, 11-ը՝ 15-18 տարեկան, 365-ը՝ 18-ից բարձր տարիքի:
2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ընտանեկան
բռնության վերաբերյալ հանցագործությունների վիճակագրությանը կարող եք ծանոթանալ հետևյալ
հղումով:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Հայաստանը ԵՄ-ին անդամակցելուց կկորցնի ՀՆԱ-ի 23 %-ը. ՌԴ ԱԽ
2026/04/22/ 15:38 -
Գործարկվել է «Stugel.am» հարթակը՝ ապատեղեկատվության ստուգման գործիքներով
2026/04/22/ 15:34 -
ՀՀ–ն բախվում է կլիմայի փոփոխության լուրջ հետևանքների․ ՀՀ նախագահ
2026/04/22/ 15:32 -
Ինչ ազդեցություն ունի մաքուր էներգիան Եվրոպայում․ Euronews-ի հաշվարկները
2026/04/22/ 15:18 -
Ալիևը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների ընթացիկ վիճակի իր գնահատականը
2026/04/22/ 15:16 -
Արցախի Մայր տաճարի ոչնչացման առթիվ պահանջում ենք կառավարությունից վերանայել իր խրախուսող անգործությունը.Արցախ միություն
2026/04/22/ 15:10 -
Քննարկվել են ժողովրդավարական ու տնտեսական դիմակայունության ամրապնդման օրակարգերը
2026/04/22/ 14:17 -
Մենք Հայաստան-Ադրբեջան գործարքը կնքեցինք 6 շաբաթում. Ուիթքոֆ
2026/04/22/ 13:22 -
Կապանի «Սյունիք» օդանավակայանը կարող է դառնալ միջազգային
2026/04/22/ 13:17 -
Պետական և համայնքային գույքի աճուրդները կանցկացվեն միայն առցանց
2026/04/22/ 13:15
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
«Դէկավվա Ֆոնդ» բարեգործական հիմանադրամ «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագիր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 20, 2026 Թ․