Փորձագետները բարձրացրել են հացահատիկի համաշխարհային արտադրության կանխատեսումը
Լուրեր |
Նախորդ սեզոնի համեմատ, եգիպտացորենի համաշխարհային բերքը կավելանա 65 միլիոն տոննայով:
Հացահատիկի միջազգային խորհուրդը (IGC) օգոստոսյան զեկույցում միանգամից 27 միլիոն տոննայով, այսինքն մինչև 2404 միլիոն տոննա է դարձրել 2025/26 թվականների սեզոնի հացահատիկի համաշխարհային արտադրության կանխատեսումը։
«Անսովոր կտրուկ վերանայումը հիմնականում արտացոլում է ԱՄՆ-ում եգիպտացորենի ցանքատարածությունների և բերքատվության աճը, բայց նաև ցորենի, սորգոյի և վարսակի համեմատաբար ավելի քիչ աճը», - ասվում է զեկույցում, փոխանցում է Ագրոէքսպորտը։
Արդյունքում, նախորդ սեզոնի համեմատ, եգիպտացորենի համաշխարհային բերքը կավելանա 65 միլիոն տոննայով և ռեկորդային կդառնա, ցորենի համախառն բերքը կավելանա 11 միլիոն տոննայով, գարու բերքը՝ 3 միլիոն տոննայով, սորգոյինը՝ 2 միլիոն տոննայով, վարսակինը՝ 1 միլիոն տոննայով։
2025/26 թվականների հացահատիկի համաշխարհային առևտրի նոր գնահատականը 437 միլիոն տոննա է, ինչը 7 միլիոն տոննայով ավելի է, քան հուլիսյան վերլուծության մեջ և 12 միլիոն տոննայով ավելի՝ քան 2024/25-ի մակարդակը։
IGC-ն վերանայել է նաև ռուսական ցորենի արտադրության և արտահանման կանխատեսումը։ Վերլուծաբանները Ռուսաստանում հացահատիկի 83,7 միլիոն տոննայի մակարդակով բերք են ակնկալում (հուլիսի 81,7 միլիոն տոննայի կանխատեսման համեմատ), իսկ արտահանումը՝ 43,6 միլիոն տոննա (43 միլիոն տոննա):
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01 -
Ինչպե՞ս է տարածաշրջանային անկայունությունն ազդում ՀՀ տնտեսության վրա
2026/05/05/ 15:55
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 3, 2026 Թ.