Դաբաղի վերահսկողության ծրագրի ռազմավարության մշակման նպատակով ՀՀ-ում էին Եվրահանձնաժողովի փորձագետները
Լուրեր |
Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպական հանձնաժողովի հետ համագործակցության ներկայիս ընթացքն ու հեռանկարները։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի փորձագետներ Կարստեն Պյոտչին և Պոլի Քոմփսթոնին, որոնք Երևանում էին օգոստոսի 18-20-ը Կենդանիների դաբաղ հիվանդության պաշտոնական վերահսկողության ծրագրի (PCP3) ռազմավարության մշակմանը, ինչպես նաև այդ միջոցառումների սոցիալ-տնտեսական ազդեցության գնահատմանը նվիրված աշխատաժողովին մասնակցելու նպատակով։ Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպական հանձնաժողովի հետ համագործակցության ներկայիս ընթացքն ու հեռանկարները։ Տաթևիկ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական հանձնաժողովին երկարամյա արդյունավետ աջակցության համար, շեշտելով, որ այն մշտապես համակողմանի աջակցություն է ցուցաբերել մեր երկրին և՛ տեխնիկական, և՛ պրակտիկ փորձառությամբ, և՛գիտելիքների առումով։
Անդրադարձ է կատարվել այն հանգամանքին, որ 2025 թվականին Հայաստանը դարձել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Դաբաղ հիվանդության վերահսկումների մասին Եվրոպական հանձնաժողովի 40-րդ պատվավոր անդամ։
Նախարարի տեղակալը նշել է, որ այս անդամակցությունը կարևոր քայլ է հանրային առողջապահության ոլորտում Հայաստանի ներգրավվածության և միջազգային համագործակցության խորացման տեսանկյունից։
Միաժամանակ ընդգծվել է, որ հանձնաժողովի պատվավոր անդամի կարգավիճակը զգալի պատասխանատվություն է՝ տարածաշրջանում և աշխարհում հիվանդության կանխարգելման և վերահսկման ուղղությամբ ակտիվ ներգրավվածության տեսանկյունից։
Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը։
Դաբաղ հիվանդության վերահսկումների մասին Եվրոպական հանձնաժողովը ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հանձնաժողովներից մեկն է, որը ստեղծվել է դեռևս 1954 թվականին և համաճարակային բարդ իրավիճակներում Եվրասիայի, Մերձավոր Արևելքի ու Աֆրիկայի ավելի քան 100 երկրներում զգալի աշխատանքներ է իրականացրել:
Հանձնաժողովին անդամակցում է աշխարհի 40 երկիր, իսկ տարածաշրջանում` Հայաստանը, Վրաստանը և Թուրքիան:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․