Ընդլայնվում է «16 մլն դրամ» բնակարանային ծրագիրը
Լուրեր |
Աջակցությունը տրամադրվելու է ոչ միայն տվյալ բնակավայրին, այլև կրթահամալիրի սպասարկման ամբողջ տիրույթի գյուղերին։
Կառավարությունը որոշում է ընդունել ընդլայնել բնակարանների կառուցման պետական աջակցությամբ ծրագիրը, որը հայտնի է որպես «16 մլն դրամ» ծրագիր։ Այս մասին հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նրա խոսքով՝ ծրագիրը նախկինում վերաբերում էր սահմանամերձ բնակավայրերին, սակայն այժմ տարածվելու է նաև այն գյուղական համայնքների վրա, որտեղ կառուցվել են կամ կառուցվում են կրթահամալիրներ և դպրոցներ։
Նշվում է, որ աջակցությունը տրամադրվելու է ոչ միայն տվյալ բնակավայրին, այլև կրթահամալիրի սպասարկման ամբողջ տիրույթի գյուղերին։
Նախարարի գնահատմամբ՝ այս որոշումը հակադարձում է այն տեսակետներին, թե կրթահամալիրների ստեղծումը կարող է դատարկել գյուղերը։
«Կրթահամալիրները կառուցում ենք և միաժամանակ աջակցում ենք, որ մարդիկ իրենց գյուղերում տուն կառուցեն, բնակվեն և իրենց երեխաները հենց տեղում ստանան ժամանակակից կրթություն»,- նշել է Անդրեասյանը։
Ծրագրի ընդլայնումը նպատակ ունի խթանել գյուղական բնակավայրերում բնակության պահպանումը և զարգացնել կրթական ու սոցիալական միջավայրը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/21 20:00
Ապրիլի 21-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/04/21 19:19
Ապրիլի 21-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/04/21 18:45
Լոնդոնի մետրոյում զանգվածային գործադուլ է
Գործադուլը սկսվել է տեղական ժամանակով կեսօրին:
-
Ապրիլի 21-ի կարևոր լուրերը
2026/04/21/ 20:00 -
Ապրիլի 21-ի բիզնես լուրերը
2026/04/21/ 19:19 -
ԵՄ նոր քաղաքացիական առաքելություն կտեղակայվի Հայաստանում
2026/04/21/ 18:47 -
Լոնդոնի մետրոյում զանգվածային գործադուլ է
2026/04/21/ 18:45 -
ՊԵԿ-ում քննարվել են ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերը
2026/04/21/ 18:43 -
Ատլանտյան օվկիանոսում ամբողջությամբ հալվել է հսկա այսբերգը
2026/04/21/ 18:11 -
Ռուսաստանը կտրուկ նվազեցրել է նավթի արդյունահանումը. Reuters
2026/04/21/ 18:10 -
ՀՀ բանկային վարկերը հասել են 8 տրլն դրամի՝ մեկ տարում աճելով 23%-ով
2026/04/21/ 17:36 -
Թրամփը նույնպես ներգրավված է. կա 42 կիլոմետրանոց միջանցքի նախագիծ․ ԵՄ հանձնակատար
2026/04/21/ 17:21 -
Մայիսի 5-ին Երևանի քաղաքապետարանում քաղաքացիների սպասարկումը կիրականացվի միայն առցանց
2026/04/21/ 17:12
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
«Դէկավվա Ֆոնդ» բարեգործական հիմանադրամ «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագիր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 20, 2026 Թ․