ABNews

Ակցիզային հարկերը աճել են ավելի արագ, քան ընդհանուր հարկային եկամուտները. ՊԵԿ

Լուրեր | 2025/09/12 07:35

Ակցիզային հարկերը աճել են ավելի արագ, քան ընդհանուր հարկային եկամուտները. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը սեպտեմբերի 12-ին Ազգային ժողովում հայտարարեց, որ ակցիզային հարկերի ծավալները 2025թ. հունվար-օգոստոս ամիսներին աճել են 15.5%-ով։

Աճի տեմպը նույնիսկ գերազանցում է ընդհանուր հարկային եկամուտների 14%-անոց աճը։

Արծվիկ Մինասյանի հարցին պատասխանելով՝ Հակոբյանը հիշեցրեց, որ իշխանությունների նախաձեռնությունն ուղղված է եղել ոչ թե միայն բյուջեի եկամուտների ավելացմանը, այլ տնտեսական զարգացման խթանմանը․ ուղիղ հարկերի նվազեցման հետ զուգահեռ իրականացվել է անուղղակի հարկերի՝ այդ թվում ակցիզների բարձրացում։

Պատգամավորը հիշեցրել էր, որ ակցիզային հարկի չափը այս տարի բարձրացվել է 400 դրամով՝ կազմելով 4200 դրամ, իսկ հաջորդ տարվանից այն կավելանա մինչև 4600 դրամ։

Հակոբյանի խոսքով՝ ցուցանիշները վկայում են, որ ակցիզային հարկերի բարձրացումը զգալի ազդեցություն ունի բյուջեի եկամուտների ձևավորման վրա։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը