ABNews

Եվրոպոլում բացվել է ՀՀ կապի սպայի գրասենյակը

Լուրեր | 2026/08/20 11:23

Եվրոպոլում բացվել է ՀՀ կապի սպայի գրասենյակը

Հաագայում՝ Եվրոպական միության իրավապահ համագործակցության գործակալությունում՝ Եվրոպոլում, բացվել է Հայաստանի Հանրապետության կապի սպայի գրասենյակը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։

Արդեն շուրջ 4 ամիս է՝ Եվրոպոլում որպես ՀՀ կապի սպա պաշտոնավարում է Արա Ֆիդանյանը, ապահովելով Հայաստանի իրավապահ մարմինների և Եվրոպոլի միջև առավել օպերատիվ ու արդյունավետ համագործակցություն։

Հայաստանի և Եվրոպոլի միջև ձևավորվել է արդյունավետ գործընկերություն՝ ուղղված միջազգային և կազմակերպված հանցավորության դեմ պայքարին, տեղեկատվության փոխանակմանը և իրավապահ ոլորտում համագործակցության խորացմանը։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը