ABNews

Եվրոպայում գազի գներն աճել են 1.5%-ով

Լուրեր | 2026/08/10 16:27

Եվրոպայում գազի գներն աճել են 1.5%-ով

Ապրիլին գազի գները նվազել են 14%-ով, մայիսին աճել՝ 5%-ով, իսկ հունիսին կրկին նվազել՝ 6%-ով

TTF ինդեքսով (Եվրոպայի խոշորագույն գազային առևտրային հանգույցը, որը գտնվում է Նիդեռլանդներում) սեպտեմբերյան՝ ամենամոտ մատակարարման ֆյուչերսները բացվել են 670.1 դոլար մակարդակում (+1.1%)։ Գինը կազմել է 672.7 դոլար (+1.5%)։ Գնանշումների փոփոխությունը հաշվարկվում է նախորդ առևտրային օրվա հաշվարկային գնից, որը կազմել էր 662.6 դոլար՝ հազար խորանարդ մետրի դիմաց։

Վերջին արդյունքներով Եվրոպայում բնական գազի բորսայական գներն աճել են գրեթե 20%-ով՝ ամսվա ավարտին գերազանցելով 700 դոլարը՝ հազար խորանարդ մետրի դիմաց։

Եվրոպայում գազի գների աճը սկսվել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ հարվածների մեկնարկից հետո առաջին առևտրային օրը։ Արդյունքում մարտ ամսվա միջին բորսայական գները փետրվարի համեմատ աճել են գրեթե 60%-ով՝ 2023 թվականի փետրվարից ի վեր առաջին անգամ գերազանցելով 600 դոլարը՝ հազար խորանարդ մետրի դիմաց։

Հակամարտության ողջ ընթացքում առավելագույն ցուցանիշը՝ 853.7 դոլար՝ հազար խորանարդ մետրի դիմաց, գրանցվել է մարտի 19-ին, երբ հեղուկացված բնական գազի (LNG) աշխարհի խոշորագույն արտադրողներից մեկը՝ Քաթարը, կտրուկ կրճատել էր արտադրությունը։

Ապրիլին գազի գները նվազել են 14%-ով, մայիսին աճել՝ 5%-ով, իսկ հունիսին կրկին նվազել՝ 6%-ով։

Էականորեն ավելի բարձր գներ արձանագրվել էին 2021–2022 թվականներին։ Եվրոպայի գազային առևտրային հանգույցների գործունեության ողջ պատմության ընթացքում՝ 1996 թվականից ի վեր, այդքան երկարատև բարձր գների շրջան չէր եղել։ Իսկ պատմական առավելագույնը՝ 3,892 դոլար՝ հազար խորանարդ մետրի դիմաց, գրանցվել է 2022 թվականի գարնան սկզբին։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը