Եվրահանձնաժողովը (ԵՀ) դեռևս չի ստացել Վաշինգտոնից պաշտոնական պահանջ՝ ԱՄՆ-ին վերադարձնելու այն գումարը, որը Ջո Բայդենի վարչակազմը ծախսել է Ուկրաինայի համար։ Այդ մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտարարել է ԵՀ ներկայացուցիչ Քրիստիան Վիգանդը։
«Մենք նման պահանջ չենք ստացել», - ասել է նա՝ պատասխանելով ԱՄՆ նախագահի համապատասխան հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին։


