Evocabank-ը ներգրավել է $5.5 մլն ստորադաս փոխառություն responsAbility-ից
Լուրեր |
responsAbility-ից ներգրավված ստորադաս փոխառությունն ուղղվելու է Հայաստանում կանանց կողմից ղեկավարվող ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը:
Evocabank-ը ներգրավել է 5,500,000 ԱՄՆ դոլար ստորադաս փոխառություն responsAbility-ից, ինչը, ուղղվելով Բանկի կապիտալի բուֆերների ավելացմանը, զգալիորեն կընդլայնի Բանկի կողմից ՓՄՁ հատվածի ֆինանսավորման հնարավորությունները` այդպիսով նպաստելով բիզնես միջավայրի աշխուժացմանն ու տնտեսական առաջընթացին:
Ներգրավված միջոցներն ուղղվելու են Հայաստանում կանանց կողմից ղեկավարվող միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) ֆինանսավորմանը։
Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը նշեց․ «Այս համագործակցությունը կարևոր քայլ է Evocabank-ի համար՝ նպաստելու կանանց ձեռնարկատիրության զարգացմանը և բիզնեսի նոր հնարավորությունների ընլայնմանը։ Մենք վստահ ենք, որ կանանց ղեկավարած ձեռնարկությունների աջակցությունը կնպաստի Հայաստանի տնտեսության աճին, նոր աշխատատեղերի ստեղծմանը և գործարար միջավայրի զարգացմանը»։
responsAbility-ի և Evocabank-ի համագործակցությունը մեկնարկել է դեռևս 2023 թվականին և ներառել մի քանի նախագծեր (2023թ.-ին Բանկը ներգրավել է 7 մլն ԱՄՆ դոլար, իսկ 2024թ.-ին՝ 9 մլն ԱՄՆ դոլար), որոնց արդյունքում Բանկը զգալի ներդրում է ունեցել Հայաստանում ՄՓՄՁ-ների զարգացման գործում։ Սակայն սա Բանկի առաջին համագործակցությունն է միջազգային ֆինանսական կառույցներից ստորադաս փոխառության ներգրավման ուղղությամբ:
responsAbility-ի մասին
responsAbility Investments-ը առաջատար շվեյցարական ներդրումային կազմակերպություն է, որը մասնագիտացած է մասնավոր շուկաներում ներդրումների մեջ։ Այն ուղղակիորեն նպաստում է Միավորված ազգերի կազմակերպության կայուն զարգացման նպատակներին (United Nations Sustainable Development Goals - SDGs) երեք հիմնական ներդրումային ուղղություններով՝ ՄՓՄՁ-ների ֆինանսավորում, կլիմայի ֆինանսավորում և կայուն սնունդ։ Ներկայում responsAbility-ն կառավարում է մոտ 5.5 միլիարդ ԱՄՆ դոլարի ակտիվներ՝ համագործակցելով շուրջ 300 առաջատար պորտֆելային ընկերությունների հետ ամբողջ աշխարհում։
Կայք՝ responsability.com
Evocabank-ի մասին
Լինելով mobile-first բանկ՝ Evocabank-ը մատուցում է արագ, պարզ ու նորարար ծառայություններ և առանձնանում տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ։ Բանկը շարունակաբար ներդնում է նորարար լուծումներ՝ առաջարկելով հաճախորդներին ժամանակակից տեխնոլոգիաների առավելությունները։ Evocabank-ը ՀՀ-ում գրանցված առաջին առևտրային բանկն է։
Կայք՝ evoca.am
*գովազդ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․