Evocabank-ը ներգրավել է 30 մլն ԱՄՆ դոլար OPEC-ից

OPEC-ը 30 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսական միջոցներ է տրամադրել Evocabank-ին Հայաստանում տեղական բիզնեսների և կանաչ նախագծերի զարգացման ու ընդլայնման համար։

OPEC միջազգային զարգացման հիմնադրամը 30 միլիոն ԱՄՆ դոլարի սինդիկացված վարկ է տրամադրել Evocabank-ին: Որպես A դասի վարկատու` OPEC հիմնադրամը ներդրել է 10 միլիոն ԱՄՆ դոլար իր սեփական միջոցներից և ներգրավել լրացուցիչ 20 միլիոն ԱՄՆ դոլարի B դասի ֆինանսավորում «European Fund for Southeast Europe» (EFSE) and «Green for Growth Fund» (GGF) հիմնադրամներից:

Ֆինանսավորումը կընդլայնի Evocabank-ի՝ միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) վարկավորման հնարավորությունները և կաջակցի կլիմայական պայմանների հետ կապված ներդրումների խթանմանը՝ նպաստելով Հայաստանի մասնավոր հատվածի հզորացմանը և կայուն տնտեսական աճին:

OPEC հիմնադրամի նախագահ Abdulhamid Alkhalifa-ն նշեց. «Այս գործարքը ընդգծում է OPEC հիմնադրամի ձգտումը՝ միավորելու գործընկերներին և ռեսուրսները՝ ընդհանուր զարգացմանը նպաստելու համար: Ֆինանսական միջոցներ տրամադրելով բիզնեսներին և աջակցելով կլիմայական ներդրումներին՝ մենք օգնում ենք ընդլայնել տնտեսական հնարավորությունները, խթանել աշխատատեղերի ստեղծումը և ամրապնդել Հայաստանի կայուն աճը»:   

Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը նշեց. «Մենք ուրախ ենք այս սինդիկացված վարկի միջոցով ամրապնդելու մեր համագործակցությունը OPEC հիմնադրամի և նրա գործընկերների հետ: Evocabank-ի համար մեծ պատիվ էր անցյալ տարի մասնակցել Վիեննայում կազմակերպված OPEC միջազգային զարգացման հիմնադրամի ֆորումին, որից էլ սկիզբ դրվեց մեր համագործակցությունը: Այսօր մենք ուրախ ենք տեսնել, որ մեր քննարկումները շոշափելի արդյունքներ են տալիս Հայաստանի տնտեսության համար: Այս ֆինանսական միջոցները մեզ հնարավորություն կտան` ընդլայնելու ֆինանսների հասանելիությունը տեղական բիզնեսների համար, խթանելու նորարարությունները և օժանդակելու կայուն ապագա ստեղծելուն ուղղված կանաչ ներդրումներին: Մենք կարևորում ենք Evocabank-ի հանդեպ վստահությունը և պատրաստ ենք շարունակելու համատեղ նախագծերը հանուն կայուն զարգացման»:

«Finance in Motion»-ի տարածաշրջանային տնօրեն Oxana Binzaru-ն նշեց. «Հայաստանի տնտեսությունը մի շուկա է, որտեղ երկարաժամկետ ներդրումները կարող են նպաստել և՛ տնտեսության կանաչ վերափոխմանը, և՛ մասնավոր հատվածի աճին: «EFSE»-ի և «GGF»-ի միջոցով մենք լրացուցիչ միջոցներ ենք առաջարկում՝ օժանդակելով, մի կողմից, ՄՓՄՁ զարգացմանը և մյուս կողմից՝ կլիմայական փոփոխություններին տնտեսության ադապտացիային: OPEC հիմնադրամի հետ այս նոր համագործակցությունը մի նշանակալից քայլ է՝ տարածաշրջանում խառը ֆինանսական լուծումների կիրառման շրջանակն ու նշանակությունը ընդլայնելու ուղղությամբ` միաժամանակ նպաստելով Հայաստանում  նոր գործընկեր բանկի զարգացմանը»:

OPEC միջազգային զարգացման հիմնադրամը 30 միլիոն ԱՄՆ դոլարի սինդիկացված վարկ է տրամադրել Evocabank-ին: Որպես A դասի վարկատու` OPEC հիմնադրամը ներդրել է 10 միլիոն ԱՄՆ դոլար իր սեփական միջոցներից և ներգրավել լրացուցիչ 20 միլիոն ԱՄՆ դոլարի B դասի ֆինանսավորում «European Fund for Southeast Europe» (EFSE) and «Green for Growth Fund» (GGF) հիմնադրամներից:

Ֆինանսավորումը կընդլայնի Evocabank-ի՝ միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) վարկավորման հնարավորությունները և կաջակցի կլիմայական պայմանների հետ կապված ներդրումների խթանմանը՝ նպաստելով Հայաստանի մասնավոր հատվածի հզորացմանը և կայուն տնտեսական աճին:

OPEC հիմնադրամի նախագահ Abdulhamid Alkhalifa-ն նշեց. «Այս գործարքը ընդգծում է OPEC հիմնադրամի ձգտումը՝ միավորելու գործընկերներին և ռեսուրսները՝ ընդհանուր զարգացմանը նպաստելու համար: Ֆինանսական միջոցներ տրամադրելով բիզնեսներին և աջակցելով կլիմայական ներդրումներին՝ մենք օգնում ենք ընդլայնել տնտեսական հնարավորությունները, խթանել աշխատատեղերի ստեղծումը և ամրապնդել Հայաստանի կայուն աճը»:   

Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը նշեց. «Մենք ուրախ ենք այս սինդիկացված վարկի միջոցով ամրապնդելու մեր համագործակցությունը OPEC հիմնադրամի և նրա գործընկերների հետ: Evocabank-ի համար մեծ պատիվ էր անցյալ տարի մասնակցել Վիեննայում կազմակերպված OPEC միջազգային զարգացման հիմնադրամի ֆորումին, որից էլ սկիզբ դրվեց մեր համագործակցությունը: Այսօր մենք ուրախ ենք տեսնել, որ մեր քննարկումները շոշափելի արդյունքներ են տալիս Հայաստանի տնտեսության համար:

Այս ֆինանսական միջոցները մեզ հնարավորություն կտան` ընդլայնելու ֆինանսների հասանելիությունը տեղական բիզնեսների համար, խթանելու նորարարությունները և օժանդակելու կայուն ապագա ստեղծելուն ուղղված կանաչ ներդրումներին: Մենք կարևորում ենք Evocabank-ի հանդեպ վստահությունը և պատրաստ ենք շարունակելու համատեղ նախագծերը հանուն կայուն զարգացման»:

*գովազդ