Երևանում մեկնարկել է FIBA EuroBasket 2026 U-16 C դիվիզիոնի Եվրոպայի առաջնությունը, որի պաշտոնական հովանավորն է Evocabank-ը։
2026 թվականի հուլիսի 4-ից 12-ը Երևանը հյուրընկալում է FIBA EuroBasket 2026 U-16 C դիվիզիոնի Եվրոպայի առաջնությունը, որի պաշտոնական հովանավորն է Evocabank-ը։
Առաջին անգամ Հայաստանը հյուրընկալում է մինչև 16 տարեկանների Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը։ Մրցաշարին մասնակցում են 9 երկրի հավաքականներ, իսկ հանդիպումներն անցկացվում են Սպորտի կառավարման կենտրոնի մարզադահլիճում։
Evocabank-ը, կարևորելով երիտասարդական սպորտի զարգացումն ու միջազգային մարզական նախաձեռնությունների աջակցությունը, միացել է մրցաշարին որպես Հայաստանի ազգային հավաքականի և ամբողջ մրցաշարի պաշտոնական հովանավոր։
Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը մրցաշարը սկսել է երկու անընդմեջ հաղթանակներով և շարունակում է պայքարը C դիվիզիոնի չեմպիոնի կոչման համար։ Հիշեցնենք, որ նախորդ երկու խաղերում Հայաստանի այս տարիքային հավաքականը դարձել էր Եվրոպայի C դիվիզիոնի բրոնզե մեդալակիր։
Խմբային փուլում Հայաստանը դուրս եկավ կիսաեզրափակիչ փուլ և հուլիսի 11-ին կմրցի Մոլդովայի հավաքականի հետ։ Մուտքն ազատ է։
Evocabank-ը մաղթում է Հայաստանի հավաքականին նոր հաղթանակներ Եվրոպայի առաջնությունում։
*գովազդ

