Եվրոպային Հորմուզի նեղուցն ավելի շատ է պետք, քան մեզ․ ԱՄՆ պատերազմի նախարար

Մենք Եվրոպայի հույսին չենք, սակայն Հորմուզի նեղուցն իրենց շատ ավելի է անհրաժեշտ, քան մեզ։

Եվրոպային Հորմուզի նեղուցն ավելի շատ է պետք, քան մեզ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ Պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը:

«Մենք Եվրոպայի հույսին չենք, սակայն Հորմուզի նեղուցն իրենց շատ ավելի է անհրաժեշտ, քան մեզ։ Հնարավոր է՝ նրանք ցանկանան սկսել ավելի քիչ խոսել, քիչ մասնակցել Եվրոպայում կազմակերպվող շքեղ համաժողովներին և վերջապես նավ նստել: Սա շատ ավելի շատ իրենց կռիվն է, քան՝ մերը»,- ասել է Հեգսեթը: