ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, մասնակցելով Երևանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, հայտարարել է, որ դաշինքի եվրոպական անդամները սկսել են լոգիստիկ և ռազմական աջակցություն կուտակել Իրանին հարակից տարածքներում։ Ըստ Ռյուտեի՝ խոսքը ականազերծիչների և այլ անհրաժեշտ միջոցների նախնական տեղակայման մասին է՝ «հաջորդ փուլին» պատրաստ լինելու համար։
Գլխավոր քարտուղարը շեշտել է, որ եվրոպական երկրներն ընդունել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը և այժմ երկկողմ համաձայնագրերով ապահովում են ամերիկյան ուժերի տեղակայումը բազաներում։ Միևնույն ժամանակ, Ռյուտեն հայտնել է, որ Թրամփի որոշումը՝ Գերմանիայից 5 հազար զինվորական դուրս բերելու վերաբերյալ, պայմանավորված է Իրանի հարցում եվրոպական դաշնակիցների դիրքորոշումից ունեցած հիասթափությամբ։

