Եվրահանձնաժողովը տարեվերջին ռուսներին վիզաների տրամադրման նոր ռազմավարություն կներկայացնի
Լուրեր |
ԵՄ-ն պատրաստվում է խստացնել իր դիրքորոշումը Ռուսաստանի քաղաքացիներին վիզաներ տրամադրելու հարցում։
Եվրահանձնաժողովը (ԵՀ) նոր ռազմավարություն է մշակում՝ ՌԴ քաղաքացիներին շենգենյան վիզաներ տրամադրելու վերաբերյալ, որը կներկայացվի 2025 թվականի վերջին։ Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հաստատել է ԵՀ ներկայացուցիչ Մարկուս Լամմերտը։
«Ինչ վերաբերում է ռազմավարությանը, որը մենք կներկայացնենք տարեվերջին, ապա նոր վիզային ռազմավարությունն իսկապես մշակման փուլում է», - ասել է նա։
Նախկինում եվրոպական Politico պարբերականը հայտնել էր, որ ԵՄ-ն պատրաստվում է խստացնել իր դիրքորոշումը Ռուսաստանի քաղաքացիներին վիզաներ տրամադրելու հարցում։ Հրապարակման մեջ նշվում էր, որ Բրյուսելը մինչև տարեվերջ մտադիր է նոր կարգադրություններ հրապարակել դաշինքի երկրների համար, որոնք ավելի կոշտ հանձնարարականներ կպարունակեն ռուսներին վիզաներ տրամադրելու վերաբերյալ։
Եվրամիության վերջին տվյալների համաձայն՝ 2024 թվականին ՌԴ քաղաքացիներին տրվել է շուրջ 542 հազար կարճաժամկետ վիզա՝ ԵՄ երկրներ և Շենգենյան գոտու այլ պետություններ, այդ թվում՝ Շվեյցարիա, մեկնելու համար։ Սա մոտ 20%-ով ավելի է, քան 2023 թվականին, սակայն զգալիորեն պակաս է 2019 թվականի ցուցանիշներից։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․