Եվրահանձնաժողովը Google-ին տուգանել է 2.95 միլիարդ եվրոյով
Լուրեր |
Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) ամերիկյան Google կորպորացիային 2.95 միլիարդ եվրո տուգանք է նշանակել:
Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) ամերիկյան Google կորպորացիային 2.95 միլիարդ եվրո տուգանք է նշանակել՝ առցանց գովազդի ոլորտում մրցակցային կանոնները խախտելու համար:
Բրյուսելի տվյալներով՝ ընկերությունը տարիներ շարունակ, սկսած 2014 թվականից, իր ծառայություններն օգտագործել է ի վնաս մրցակիցների, ինչը Եվրոպական Միության գործունեության մասին պայմանագրի 102-րդ հոդվածի խախտում է:
Հետաքննությունը պարզել է, որ Google-ը առավելություն է տվել սեփական արտադրանքին՝ շուկայում գերիշխող դիրք զբաղեցնելով: Եվրոպական հանձնաժողովը նաև նշել է կորպորացիայի բիզնես մոդելում շահերի բախման մասին. Google-ը միաժամանակ տեղադրում է գովազդներ, հանդես է գալիս որպես միջնորդ գովազդատուների և առցանց հարթակների սեփականատերերի միջև, ինչպես նաև կառավարում է սեփական գովազդային շուկան:
Բրյուսելը պահանջել է, որ ընկերությունը դադարեցնի ինքնասպասարկման գործելակերպը:
Կորպորացիային 60 օր ժամանակ է տրվել՝ Եվրահանձնաժողովին ներկայացնելու պահանջներին համապատասխանող բիզնես մոդելը:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․