Սահմանվել են մաքսային ներկայացուցիչների կողմից ՊԵԿ ներկայացվող հաշվետվությունների ձևերը
Լուրեր |
Հերթական հաշվետվությունը անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2026 թվականի հունվարի 15-ը։
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի հոկտեմբերի 25-ին ուժի մեջ է մտնելու ՀՀ ՊԵԿ նախագահի N 1424-Ն հրամանը, որով սահմանվել են մաքսային ներկայացուցիչների կողմից իրենց գործունեության վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտե ներկայացվող հաշվետվությունների ձևերը, որոնք ընդգրկում են փաստացի մաքսային ձևակերպում իրականացնող աշխատակիցների, մաքսային ներկայացուցիչների կողմից կնքված պայմանագրերի վերաբերյալ տեղեկություններ։
Կոմիտեն նաև տեղեկացնում է, որ հրամանի 2-րդ կետի համաձայն՝ մինչև նշված հրամանի ուժի մեջ մտնելը, մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ընդգրկված մաքսային ներկայացուցիչներն առաջին անգամ հաշվետվությունը պետք է ներկայացնեն մինչև հրամանն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող ամսվա 15-ը, այսինքն՝ մինչև 2025 թվականի նոյեմբերի 15-ը։
Միաժամանակ, մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ընդգրկված գործող մաքսային ներկայացուցիչները մինչև 2025 թվականի նոյեմբերի 15-ը պետք է առաջին անգամ էլեկտրոնային եղանակով ՊԵԿ ներկայացնեն իրենց գործունեության վերաբերյալ հաշվետվությունը (2025 թվականի առաջին կիսամյակի համար)` ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին: Հերթական հաշվետվությունը (2025 թվականի երկրորդ կիսամյակի համար) անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2026 թվականի հունվարի 15-ը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Երևանում նոր տեսանկարահանող սարք է տեղադրվել
2026/04/24/ 11:37 -
Մակրոնը հայտարարել է, որ նախագահական ժամկետի ավարտից հետո կհեռանա քաղաքականությունից
2026/04/24/ 11:30 -
Իսպանիան դուրս կգա՞ ՆԱՏՕ-ից․ քննարկում՝ Պենտագոնում
2026/04/24/ 11:28 -
111 տարի. ինչպե՞ս է փոխվում Հայոց ցեղասպանության հիշողության դինամիկան
2026/04/24/ 11:17 -
Ապրիլի 24-ը խորհրդանշորեն ամփոփում է մեր ժողովրդի հավաքական տառապանքը․ Վեհափառ
2026/04/24/ 11:11 -
Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուները․ ովքեր են առաջատարները
2026/04/24/ 10:59 -
21-րդ դարում շարունակում ենք ականատես լինել ռասայական և էթնիկ անհանդուրժողականության․ ԱԳՆ
2026/04/24/ 10:52 -
Անպատժելիությունը խաթարում է արդարության հիմքերը և ծնում նոր հանցագործություններ. ՄԻՊ
2026/04/24/ 09:48 -
Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան տարանցիկ եղանակով 5 վագոն հացահատիկ կուղարկվի
2026/04/24/ 09:46 -
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում (ուղիղ)
2026/04/24/ 09:06
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ