ABNews

Երկու ոստիկան ազատվել է աշխատանքից, ևս մեկը «խիստ նկատողություն» է ստացել (տեսանյութ)

Լուրեր | 2026/09/07 15:55

Երկու ոստիկան ազատվել է աշխատանքից, ևս մեկը «խիստ նկատողություն» է ստացել (տեսանյութ)

Համակարգում կարգապահության և բարեվարքության խախտումներին արձագանքելու գործընթացի հրապարակայնությունը Ներքին գործերի նախարարության սկզբունքներից է։ Այդ համատեքստում պարբերաբար ներկայացվում են կարգապահական հանձնաժողովում քննված ծառայողական քննությունների արդյունքները։

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ, որ ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը տեղի է ունեցել սեպտեմբերի 3-ին։

Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար Տիգրան Ենոքյանը։

Նիստին մասնակցել են ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետը, ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետը, ՆԳՆ կրթահամալիրի ռեկտորը, ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր իրավաբանը, ինչպես նաև կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Նիստի ընթացքում ուսումնասիրվել և քննարկվել են ոստիկանության երեք ծառայողների վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների նյութերն ու եզրակացությունները։

Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո ՆԳՆ կարգապահական հանձնաժողովը որոշել է միջնորդել ծառայողական քննությունները նշանակած պաշտոնատար անձանց՝ ոստիկանության երկու ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում», իսկ մեկ ծառայողի նկատմամբ՝ «Խիստ նկատողություն» կարգապահական տույժ։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը